ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհամբեր սպասում եմ այս տարվա ավարտին. Արմեն Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Հանրապետության նախագահը և նախագահի աշխատակազմը հարգանքի տուրք են մատուցել արցախյան ազատամարտում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել​ նրանց գերեզմաններին:

Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել նաև Հայաստանի​ Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի,​ Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, ինչպես նաև զորավար Անդրանիկի շիրիմներին: Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին, մեկ րոպե լռությամբ հարգել Հայրենիքի համար​ ​ զոհված նվիրյալների անմահ հիշատակը:

Նախագահ Սարգսյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Շատ դժվար օրեր են։ Հույս ունեմ, որ 2020 թվականի ավարտի հետ մենք փակելու ենք ողբերգական ու դժբախտ էջը և կարողանալու ենք ոտքի կանգնել, նոր էջ բացել։ Միակ բանը, որ հիշելու ենք​ 2020 թվականից, սուրբ հիշատակն է այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը տվեցին Հայրենիքը պաշտպանելու համար։​ Բոլոր դժբախտությունները պետք է դասեր լինեն, այլ ոչ թե ցավոտ հիշողություններ։

Պետք է նորից սկսենք մեր կյանքը։ Անհամբեր սպասում եմ այս տարվա ավարտին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular