ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանին պատուհասած աղետի համար մեղավոր են Նիկոլ Փաշինյանին փառաբանողները. ռուս փորձագետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ազգային խայտառակություն, որն այսօր զգում է հայ ժողովուրդը, հայ քաղաքացիները, և առհասարակ հայությունը, որպես համաշխարհային երևույթ, ռեզոնանս է առաջացնում, այդ թվում՝ մեղավորների փնտրտուք։ Եվ գլխավոր մեղավորն այսօր, անշուշտ, Նիկոլ Փաշինյանն է, ով պատասխանատվություն է կրում որպես պետության ղեկավար, որպես վարչապետ, դեկտեմբերի 19-ին Вести FM ռադիոկայանի եթերում հայտարարել է Ռուսաստանի Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը, փոխանցում է EADaily-ն։

Ռուս փորձագետի խոսքով՝ չնայած նրան, որ Փաշինյանի դեմ ահագնանում է հասարակական զայրույթը, նա ակնհայտորեն չի պատրաստվում հրաժարական տալ։

Ինչպես նշել է Մարտինովը, շատ հայ լրագրողներ և փորձագետներ, որոնք նախորդ մեկուկես տարիների ընթացքում վիճաբանում էին իր և ռուս փորձագետների հետ և պաշտպանում էին Փաշինյանին, «այժմ տեղեկատվական հարթակը ողողում են այս անգամ իրենց սիրելի Փաշինյանի հասցեին զայրացած հայտարարություններով»։

Ռուսաստանի Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրենի խոսքով՝ Հայաստանին պատուհասած աղետի խորքային պատճառը ոչ թե ինչ-որ «դավադրություններն են», այլ վերջին տարիներին հայկական իշխանությունների գործողությունները։

Նա նաև նշել է, որ Հայաստանում այսօր ոմանք խոսում են, թե «Ռուսաստանն է մեղավոր, որ իրենց չի պաշտպանել նրանց այդ խայտառակությունից»:

«Զարմանալի տրամաբանություն է, բայց Աստված նրանց դատավորն է», - ասել է նա։

Մարտինովն ուշադրություն է հրավիրել Հայաստանի խորհրդարանի նկատմամբ քաղաքացիների վստահության գրեթե զրոյական մակարդակի վրա:

«Խորհրդարանական հանրապետությունում խորհրդարանի նկատմամբ բացարձակ անվստահությունը, որտեղ այդ կառույցը պետական իշխանության գլխավոր ինստիտուտն է, աղետ է, ուղղակի աղետ»,- հավելել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular