ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչը հաշվի չի առել ամերիկացի գեներալը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
nykhas.ru-ն գրում է, որ Եվրոպայում ԱՄՆ-ի զինված ուժերի նախկին հրամանատար, գեներալ Բեն Հոջեսը, հանդես գալով սադրիչ հայտարարություններով, երբեք չի դադարել սպառնալ Ռուսաստանին, Աբխազիային և Հարավային Օսիային: Օրերս նախկին հրամանատարը վրացական «ԻնտերպրեսՆյուզ» գործակալությանը տված հարցազրույցում ասել էր.
 
«Թբիլիսին չպետք է վախենա, որ «հավերժ կկորցնի» Աբխազիան և Հարավային Օսիան, եթե Վրաստանը անդամակցի ՆԱՏՕ-ին: Մենք ընդունեցինք Արևմտյան Գերմանիան ՆԱՏՕ-ի կազմ, իսկ շուրջ 35 տարի անց Սառը պատերազմն ավարտվեց, որից հետո ստեղծվեց միասնական Գերմանիա: Այնպես որ, կարծում եմ, որ նախադեպ կա»,- ասել է Հոջեսը:
 
Նրա խոսքով Ռուսաստանը չի կարողանա խանգարել Վրաստանի մուտքին ՆԱՏՕ: Գեներալը նաև համոզմունք է հայտնել, որ Թբիլիսիի նման քայլը չի հրահրի Մոսկվային պատասխան քայլեր ձեռնարկել:
Ամերիկացի գեներալի հայտարարությունը ժպիտ է առաջացնում: Ի վերջո, որտե՞ղ է երաշխիքը, որ 35 տարի անց Վրաստանը կունենա իր ներկայիս սահմանները: Թուրքիայի տնտեսական էքսպանսիան Վրաստանում կասկած չի թողնում Աջարիայի հարցում, դա ժամանակի հարց է:
 
Երկրորդ կարևոր գործոնը վրաց-հայկական հարաբերությունների վատթարացումն է: Հայաստանը չի մոռացել Վրաստանի դերը վերջին ղարաբաղյան հակամարտությունում, երբ Վրաստանը քողարկված կերպով անցել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմը:
Հայերի նկատմամբ կա նաև խտրականություն` ելնելով էթնիկ պատկանելությունից, Վրաստանից հայերը դուրս են մղվում:
 
 
Երրորդ գործոնը ադրբեջանցիներով բնակեցված Բորչալոյի շրջանն է, և Վրաստանում ադրբեջանցիների իրավունքների սիստեմատիկ խախտումները: Վրաստանի քաղաքականությունն ուղղված է Վրաստանից ադրբեջանցիներին դուրս մղելուն:
Պաշտոնական Բաքուն արդեն նախազգուշացրել է Վրաստանին Վրաստանում ադրբեջանցիների ճնշման և խտրականության փաստերի վերաբերյալ, որոնք վերջին տարիներին ստացել են աննախադեպ մասշտաբներ:
 
Եթե հաշվի առնենք արևմտյան Վրաստանում մինգրելացիների բողոքի շարժումները և դրանց ավելացնենք վերը նշված գործոնները, ապա Վրաստանի համար բավականին մռայլ պատկեր է ստեղծվում, որը, սակայն, համապատասխանում է այդ երկիրը շրջապատող պետությունների ազգային շահերին: Ընդ որւոմ Վրաստանում էթնիկ հակասությունների սրման միտումները դինամիկ աճ ունեն:
Ըստ ամենայնի, ամերիկացի գեներալը հաշվի չի առել այդ գործոնները: Ինչպես նաև Հարավային Օսիայում ռուսական բանակի չորրորդ ռազմաբազայի առկայությունը ...
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular