ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմը Ղարաբաղում դրդել է Ռուսաստանին մշակել նոր ԱԹՍ-ներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
polit.info-ն գրում է, որ Ռուսաստանը սովորել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զինված հակամարտության դասերը: Ռուս մասնագետները սկսել են զարգացնել հեռահար ռադարային հսկողության համալիրներ: Այն ստեղծվում է ուղղաթիռի տիպի ԱԹՍ-ների հիման վրա, որը կկարողանա իրականացնել զենիթահրթիռային համակարգի ուղղորդում:
 
Ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության ռազմարդյունաբերական համալիրի աղբյուրի, ռուսները մտածել են նոր զենքի մասին, որը «հիմնված է վերջին տեղական բախումների փորձի վերլուծության վրա, և ցույց է տալիս հարձակվող ԱԹՍ-ների դերի բարձրացման մասին»: Խոսքը, իհարկե, ԼՂՀ-ի բախման մասին է, որտեղ ադրբեջանական ԱԹՍ-ներն են եղել շոուի գլխավոր դերակատարները։ Հայաստանը, որը չի ունեցել արդյունավետ ՌԷՊ համակարգեր չի կարողացել դիմակայել ԱԹՍ-ներին։
 
 
Նոր ռուսական ԱԹՍ-ն ոչ միայն թշնամու ԱԹՍ է որոնելու «ցածր և ծայրաստիճան ցածր բարձրություններում», այլ նաև ուղղորդելու է ցամաքային զենիթահրթիռային համակարգերը, որոնք էլ համապատասխան ազդանշան ստանալուց հետո գործ կունենան օդային ներխուժողների հետ:
 
Չնայած այն հանգամանքին, որ ռուս ինժեներները մշակման պրակտիկ մասը սկսվել են միայն նոյեմբերին, թշնամու ԱԹՍ-ին հետևող ԱԹՍ-ի ստեղծման գաղափարը բավականին վաղուց է եղել: Այդ կարծիքը Politika Segodnya- ին տված հարցազրույցում հայտնել է ՏԱՍՍ-ի ռազմական դիտորդ, պաշտոնաթող գնդապետ Վիկտոր Լիտովկինը:
Նրա կարծիքով, Լեռնային Ղարաբաղում իրավիճակն իսկապես ողբալի է զարգացել Հայաստանի համար` Ադրբեջանի ԱԹՍ-ներին դիմակայելու հնարավորության բացակայության պատճառով: Ռուսաստանը ՌԷՊ համակարգեր ունի, բայց մարտադաշտում ուղղաթիռի տիպի ԱԹՍ-ի օգնությունը ավելորդ չի լինի։
 
«Լավագույն միջոցը այն միջոցն է, որն օգնում է հաղթել թշնամուն: Եվ դրա դեմ շատ ավելի լավ է պայքարել ամեն միջոցով: Նոր ԱԹՍ-ն կօգնի ԱԹՍ-ներին հետեւել ցածր տիրույթում, ինչը շատ օգտակար է: Եվ այդպիսի ԱԹՍ-ներ ստեղծելու որոշումը հայտնվել է ոչ թե Լեռնային Ղարաբաղի ֆոնին, այլ ավելի շուտ: Նման աշխատանքը պահանջում է տևական ժամանակ, և ԼՂՀ-ի հակամարտության հետ կապված, այդ հարցը ավելի է սրվել»,- ասել է ռազմական փորձագետը:
 
Բացի այդ, նոր սպառազինության մասին հայտարարությունները կարող են հետաքրքրել պոտենցիալ ներդրողներին, ավելացրել է Լիտովկինը: Երբ պաշտոնապես ներկայացվի նոր ուղղաթիռի տիպի ԱԹՍ-ն, կհայտնվեն ընկերություններ, որոնք պատրաստ կլինեն հովանավորել հետագա աշխատանքը: Հնարավորություն կլինի նաև ստանալ պետական ֆինանսավորում:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular