ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ Գեորգի Բովտը հայտարարել է, որ անխուսափելի են նոր բախումները Ղարաբաղում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

actualnews.org-ը գրում է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերի միջև նոր զինված բախումները գրեթե անխուսափելի են: Նման կարծիք է հայտնել է քաղաքագետ Գեորգի Բովտը: Լրագրողը նշել է, որ նոյեմբերին ստորագրված համաձայնագրի կետերը ենթադրում են պայմանների ստեղծում փախստականների տուն վերադառնալու համար, սակայն անհիմն է հուսալ, որ երկու կողմերն էլ անաչառ կլինեն:

Ըստ Գեորգի Բովտի` ժամանակին Ադրբեջանի քաղաքացիները բավականին դաժանորեն վտարվել են օկուպացիայի տակ հայտնված տարածքներից, և ի նկատի առնելով դա միամտություն է հավատալ, որ այժմ Բաքվի ներկայացուցիչները ողորմություն կցուցաբերեն հայերի նկատմամբ: Քաղաքագետը նշել է, որ ներկայումս խաղաղապահները պետք է վերահսկեն հրադադարի ռեժիմի պահպանումը, բայց Ադրբեջանն ու Հայաստանը դեռ բավականին թշնամական են տրամադրված միմյանց նկատմամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular