ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գորիսի քաղաքապետն այս պահին առևանգված է․ փաստաբաններին չի հաջողվել ո՛չ Ոստիկանությունից, ո՛չ էլ Քննչական մարմնից որևէ տեղեկություն ստանալ․ փոխքաղաքապետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ Գորսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն այս պահին առևանգված է։ Գրառումը՝ ստորև․

«Գորիս համայնքի ղեկավարը այս պահին առևանգված է։ Առուշ Առուշանյանի շահերի պաշտպան փաստաբաններ Դավիթ Կարապետյանի և Արմեն Մելքոնյանի հետ քիչ առաջ եմ խոսել։

Առայժմ փաստաբաններին չի հաջողվել ոչ ոստիկանությունից ոչ էլ քննչական մարմնից որևէ տեղեկություն ստանալ: Այս մասին տեղեկացվել է նաև մարդու իրավունքների պաշտպանը։

Փաստացի ոստիկանության ակնհայտ ապօրինի գործողությունների հետևանքով Առուշ Առուշանյանը 6 ժամից ավել զրկված է ազատությունից և առայժմ փաստաբաններին չի հաջողվում իրավական ճանապարհով բնականոն աշխատել։ Որևէ տեղեկատվության պարագայում լրացուցիչ կտեղեկացնեմ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղը Ոստիկանությունից տեղեկացրել էին, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հարուցված քրեական գործի շրջանակներում բերման է ենթարկվել և ներկայացվել նախաքննական մարմին՝ Քննչական կոմիտե:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular