ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան նպատակադրվել է մաքրել Ղարաբաղը պարտիզաններից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

infox.ru-ն գրում է, որ թուրք զինվորականներն արդեն իսկ գտնվում են Ադրբեջանի տարածքում և Ղարաբաղի այն շրջաններում, որոնք անցել են Բաքվի վերահսկողության տակ: Ըստ որոշ տեղեկությունների` նրանց քանակը դեռ ընդամենը մի քանի հարյուր է, և հիմնականում զբաղվում են անցակետերի պահպանմամբ և ականազերծմամբ: Այնուամենայնիվ, գրեթե չի թաքցվում այն, որ ամբողջական ականազերծումից հետո թուրքական բանակի հիմնական կազմն է մտնելու Ղարաբաղ: Անկարան, ակնհայտորեն, մտադիր չէ սահմանափակվել տարածաշրջանում իր պասիվ ներկայությամբ: Թուրքիայի իշխանությունները ավելի ու ավելի քիչ են թաքցնում իրենց ղարաբաղյան հավակնությունները: Եվ հիմա, ըստ ամենայնի, Անկարան պատրաստվում է օգնել Բաքվին «սահմանադրական կարգ» հաստատել Ադրբեջանին անցած տարածքներում, դե և, համապատասխանաբար, չեզոքացնել տեղական դիմադրության կենտրոնները: Մեծ հաշվով, նման դիմադրություն չկա էլ:

Այն հայերը, որոնք հնարավորություն են ունեցել հեռանալ Ղարաբաղից, դա արդեն արել են, մնացել են մեծամասամբ ծերերն ու հիվանդները: Իսկ ու՞ր են դիվերսանտներն ու պարտիզանները: Բայց թուրք ռազմական առաջնորդները, ըստ երևույթին, մտադիր են ղեկավարել հայկական պարտիզանական կազմավորումներից տարածքների մաքրման գործողությունները: Համենայն դեպս, դա, ինչպես Անկարային է թվում, 100%-անոց հիմք է տալիս լինել Ղարաբաղում: Դեռ հայտնի չէ, թե ականազերծումից հետո ինչ զինծառայողներ են ժամանելու Թուրքիայից, սակայն ըստ որոշ տեղեկությունների լինելու են Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատներ: Հետո տարածաշրջանը պարտիզաններից, միևնույն ժամանակ ամբողջ հայությունից «մաքրելուց» հետո Երևանի նկատմամբ տարածքային նոր պահանջներ կլինեն:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular