ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարկավոր է ինտեսնիվ կերպով ամրացնել մեր դիրքերը. Ալեքսանդր Իսկանդարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի դիտարկման համաձայն վաղուց ժամանակն է մեր երկրի սահմաններն ամրացնելու մասին հստակ քայլեր անել, քանի որ Արցախի պատերազմից հետո բոլորովին նոր իրավիաճկ է ստեղծվել, որի հետևանքները չեզոքացնելու և նոր մարտահրավերներին դիմակայելու համար պետք է շատ ջանքեր գործադրել:

«Այն հանգամանքը, որ Արցախն այսօր Իրանի հետ ընդհանուր սահման չունի, իսկ ճանապարհը, որը Արցախը կապում է Հայաստանի հետ մեղմ ասած այնքան էլ վստահելի կապ չէ՝ բավականին փոխել է իրավիճակը: Այս ամենի արդյունքում պատերազմից հետո բավականին փոխվել է նաև աշխարհաքաղաքական դասավորությունը տարածաշրջանում: Հարց է ծագում, թե այս ամենի արդյունքում ինչ է իրականում Ռուսաստանն ուզում անել: Իմ կարծիքով դա դեռևս պարզ չէ, քանի որ ինքն էլ չգիտի, թե ինչ է ուզում իրականում: Եթե ամեն ինչ այնպես ավարտվեր, որ հայերը ստիպված լինեին դուրս գալ ողջ Արցախից, ապա դա ամենևին էլ ձեռնտու չէր լինի Ռուսաստանին, քանի որ տարածաշրջանում տեղի կունենար ուժերի ազդեցության գոտիների փոփոխություն, իսկ հիմա դեռ պետք է սպասել»,- 1or.am-ի հետ զրուցում ասաց Ա. Իսկանդարյանը:

Քաղաքագետի կարծիքով այս պահի դրությամբ ռուսական ուժերը դեռ չեն ավարտել Արցախում տեղակայվելու գործընթացը: Ուստի իրադարձությունները դեռևս ընթացքի մեջ են և դեռ տեսանելի չեն, թե ինչ ավարտ են ունենալու: Ըստ Իսկանդարյանի՝ եթե հայկական կողմը ճիշտ քաղաքականություն վարի, ապա հնարավոր կլինի ռուսական կողմի հետ բանակցելով որոշ հարցեր, այնուամենայնիվ՝ շտկել:

 «Իմ կարծիքով մի քանի ամիսներ են պետք, որպեսզի ուրվագծվի այն պատկերը, որը շատ, թե՝ քիչ կայունություն կապահովի: Բայց, պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը շարունակում է իր մինչպատերազմյան քաղաքականությունը վարել՝ ավելի ագրեսիվ կերպով: Եվ այնտեղ, որտեղ հնարավոր լինի՝ հնարավոր է պրովոկացիաներ կկազմակերպի, կրակոցներ, դիվերսիաներ և այլ իրադարձություններ: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը ցանկանում է նյարդանացնել և լարել իրավիճակը, որը թույլ չտալու և դրա դեմ պայքարելու համար հարկավոր է ինտեսնիվ կերպով ամրացնել մեր դիրքերը»,- ասաց Ա. Իսկանդարյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular