ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա. Արմեն Պետրոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Բաքուն և Անկարան սկսել են ակնհայտ սարդրիչ գործողություններ իրականացնել, չթաքցնելով, որ դեմ են ռուսական խաղաղապահների ներկայությանը Արցախաադրբեջանական սահմանին:

Արևելագետ Արմեն Պետրոսյանը 1or.am-ի հետ զրուցում անդրադառնալով վերջին շրջանում Անկարայից և Բաքվից հրահրվող հակառուսական հայտարարություններին, նշեց, որ նման քայլերը կանխատեսելի էին, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմի համար ամենևին էլ ցանկալի չէր, որ ռուսական ուժերն ամրակայվեն Արցախում:

 «Ակնհայտ է, որ Թուրքիան այլ խաղադրույք էր կատարել այս պատերազմում, սակայն փաստացի ստիպված է սահմանափակվել լոկ դիտորդի կարգավիճակ ունենալով, այն էլ բավականին սահմանափակ օրակարգով: Ուստի  պարզ է, որ Թուրքիան ամեն ինչ անելու է իր դիրքերն ընդլայնելու համար:

Մյուս կողմից Թուրքիան շարունակելու է ձգտել իր դիրքերն ամրապնդել Ադրբեջանում: Ի դեպ, արդեն իսկ ուրվագծվում է նոր բախման սցենար՝ Ուկրաինայում, որը կրկին տեղավորվում է ռուս-թուրքական հարաբերությունների սրման համատեքստում»,- ասաց Ա. Պետրոսյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ ակնհայտ է, որ Թուրքիան փորձում է ամեն կերպ մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ: Ու թեև երկու երկրների միջև հարաբերությունները արտաքուստ գնահատվում է շատ ջերմ, բարեկամական, բայց իրականությունը բոլորովին այլ է:

«Թուրքիայի գործողությունները պետք է դիտարկել այլ համատեքստում: Մասնավորապես սերտացնելով կապերը Ուկրաինայի հետ, Էրդողանը փաստացի ապահովագրում է իրեն Արևմուտք հետ հետագա հարաբերությունների առումով: Դրանով նա հույս ունի մի կողմից ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, մյուս կողմից՝ զսպել Արևմուտքի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառումը»,- ասաց Ա. Պետրոսյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular