ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք էր այնպիսի բանակ ստեղծել, որը կկարողանա ստատուս-քվոի երաշխավորը լինել. Վահագն Խաչատրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Երևանի նախկին քաղաքապետ, քաղաքական գործիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, ով նաև ծնունդով Սյունիքից է, խոսելով 2010 թվականին ԱԺ-ի կողմից ընդունված օրենքի համաձայն, որտեղ նշված է Սյունիքի մարզի սահմանակիցը Ադրբեջանն է, նոր հարցեր է առաջացնում: Դա ևս մեկ օրինակ է, որն ընդգծում է, որ տարիներ շարունակ մեր երկրում ընդունված է եղել շատ խնդրահարույց հարցերի մասին, բանակում տիրող իրավիճակի և այլ հարցերի մասին, բարձրաձայն չխոսել: Այդպիսի հարցերից է եղել նաև Սյունիքի հատվածում սահմանի նկարագրության հարցը, որը այսօր բոլորիս կանգնեցրել է փաստի առջև:

«Հենց այդ թեմաների շրջանակներում էր, որ հրաժարական տվեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Եվ նման հարցերի մասին պետք էր դեռ 1998 թվականից մտածել և գոնե այնպիսի օրենքներ ընդունել, որ Ադրբեջան և նման ձևակերպումներ չունենային: Սահմանների հարցը ամեն օր կարող էին կանգնել մեր առջև, ինչպես հիմա է: Սա այլ կերպ անվանում են միջազգային խաղի կանոններ, որը կա՛մ պետք է ընդունել, կա՛մ՝ ոչ: Եթե չես ընդունում, ապա պետք է կարողանաս այնպիսի բանակ ստեղծել, որը կկարողանա երկար տարիներ ստեղծված ստատուս-քվոի երաշխավորը լինել»,- ասաց Վ. Խաչատրյանը:

Նա նշեց նաև, որ հայերը հարևաններին չենք կարողանալու փոխել, չեն էլ պատրաստվում իրենց երկրից հեռանալ: Ուստի հարկավոր է գտնել այն միջանկյալ կետը, որը կդարձնի մեզ ու մեր երկիրն անվտանգ: Եվ դա ամենևին էլ չի նշանակում, որ պետք է իրականությունը խեղաթյուրերով զբաղվենք և համարձակություն չունենանք հասարակությանն իրականությունը ներկայացնելու: Խոսելով երկրում ստեղծված տնտեսական իրավիճակի մասին Խաչատրյանը նշեց, որ հաջորդ տարին ևս տնտեսական առումով լարված կլինի, որը ևս մեկ մարտահրավեր է երկրի համար, ինչը հաղթահարելու համար բավականին լուրջ քայլեր պետք է ձեռնարկել:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular