ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դրոնային հեղափոխություն». ինչպե՞ս են անօդաչուները փոխել պատերազմի վարումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
actualcomment.ru-ն գրում է, որ անօդաչու թռչող սարքերը զգալիորեն ավելի էժան են, քան կառավարվող ինքնաթիռները, իսկ զինվորականները կարող են դրանք ուղարկել ռիսկային առաքելությունների` առանց անձնակազմի կորստից վախենալու: Բացի այդ, թշնամու պաշտպանությունը արագորեն ճեղքելու համար երկրները կարող են դրանք ձեռք բերել բավականին մեծ քանակությամբ: Այսինքն, զինվորականները կարող են իրենց թույլ տալ մեծ թվով անօդաչու թռչող սարքերի կորուստ: Նույնիսկ եթե յուրաքանչյուր անօդաչու թռչող սարք անհատապես խոցելի է, նրանց զանգվածային ներկայությունը ապահովում է անվտանգությունը:
Հակամարտությունները, որտեղ օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր ցույց են տալիս, որ քանակային ազդեցությունը կարող է խաթարել նույնիսկ ամենահզոր պաշտպանությունը:
 
Օրինակ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանն օգտագործել է 1940-ականների Ան-2 ինքնաթիռներ, որոնց հարմարեցվել են հեռակառավարման: Հայ ռադիոտեղորոշման օպերատորները այդ անօդաչուների պատճառով ստիպված են եղել միացնել իրենց համակարգերը, իսկ ադրբեջանական բանակը հեռվից կարողացել է ոչնչացնել դրանք: Չնայած, ի վերջո, Ադրբեջանը կորցրել է տասնմեկ «Ան -2» անօդաչու թռչող սարք, սակայն այդ ռազմավարությունը օգնել է ոչնչացնել Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգը:
 
Բացի այդ, այդ հակամարտությունները ապացուցում են, որ հարվածային անօդաչու թռչող սարքերը կարող են իրականում ավելի դիմացկուն լինել, քան նախապես ենթադրվում էր: Անցյալ դարում մշակված ռուսական բարդ հակաօդային պաշտպանության պաշտպանական համակարգերը, ինչպիսին են օրինակ С-300-ը և «Панцирь-С1»-ը եղել են խոցելի Լիբիայում և Սիրիայում: Հարվածային անօդաչու թռչող սարքերը կարողացել են խուսափել առավել մեծ թռչող սարքեր հայտնաբերելու և ոչնչացնելու նպատակով ստեղծված այդ համակարգերի տիրույթում հայտնաբերվելուց և խփվելուց: Անօդաչուները նաև մի քանի ռուսական «պանցիրներ» են ոչնչացրել Լիբիայում, Սիրիայում և Հայաստանում:
 
Սակայն հարվածային անօդաչու թռչող սարքերը միայնակ չեն աշխատում: Անօդաչու համակարգերն առավել արդյունավետ են, երբ օգտագործվում են ավանդական սպառազինության հետ համատեղ, ինչպիսիք են հրետանին և հեռահար հրթիռները, բացի դա նրանք լավագույնս են աջակցում շարժական ցամաքային ստորաբաժանումներին: Օրինակ` Ադրբեջանն իր անօդաչու թռչող սարքերը օգտագործել է հայկական պաշտպանական դիրքերը հայտնաբերելու ու նշելու, ապա փակ դիրքերից հրետանային և հրթիռային կայանքներով կրակ վարելու համար: Այն համոզմունքն է, որ անօդաչու թռչող սարքերը այժմ կարող են փոխարինել սովորական ինքնաթիռներին և անգամ դրանց ավելի մահացու դարձնել:
 
Զինվորականները, որոնք գիտեն, որ իրենց հակառակորդները օգտագործում են անօդաչու թռչող սարքեր, օդային սպառնալիքին դիմակայելու համար ստիպված են փոխել իրենց սովորական մարտավարությունը: Շարժական զրահամեքենաները ինչպես Լիբիայում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում զբաղեցրել են թաքնված դիրքեր, չեն կարողացել հեռանալ իրենց պաշտպանական դիրքերից և օժանդակել հարձակմանը:
Ավելին, ենթադրաբար անվտանգ թիկունքային տարածքներում հարվածային անօդաչու թռչող սարքերի հանկարծակի հայտնվելու սպառնալիքը դժվարացրել է զորամիավորումների տեղաշարժերը:
 
Անօդաչու թռչող սարքերը վերագրում են ժամանակակից պատերազմի կանոնները: Անգամ անօդաչու թռչող սարքերի համեմատաբար պարզ մոդելները կարող են բավականաչափ մահացու լինել և խախտել տարածաշրջանային հակամարտություններում հավասարակշռությունը:
 
 
Տեղի ունեցած հակամարտությունները ցույց են տալիս, որ անօդաչու թռչող սարքերը կարող են փոխել աշխարհաքաղաքականությունը: Հաշվի առնելով այն, որ անօդաչու թռչող սարքերը դառնում են ավելի ու ավելի շատ երկրների սպառազինության մաս, ենթադրաբար կառավարությունները և վերլուծաբանները պետք է վերանայեն այդ զենքի դերը միջպետական բախումների գործում:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular