ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկեղեցականը Լեռնային Ղարաբաղի «ալբանական եկեղեցիների» թեման համեմատել է աբսուրդի թատրոնի հետ

ՄՇԱԿՈՒՅԹ
news-r.ru-ն գրում է, որ Բաքվի թեմի սադրիչ հայտարարություններն այն մասին, որ հին ալբանացիներն են կառուցել Արցախի և Հայաստանի առաջին վանքերն ու եկեղեցիները, պատմականորեն սխալ են և կեղծ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու քահանա, Պոկրովի Ամենասուրբ Աստվածածնի և Մարիամ Աստվածածնի եկեղեցու արքեպիսկոպոս Արսենին (Գրիգորյանց):
 
Սրբազան հայրը խոստովանել է, որ նման անհեթեթության պատճառով իր համար հուզական առումով անգամ դժվար է մեկնաբանել այդ և նմանատիպ հայտարարությունները: Նա նշել է, որ անհրաժեշտ է իմանալ և կարդալ պատմությունը հասկանալու համար, թե որքան տգետ է նման տրամաբանությունը:
Նրա խոսքով Բաքվի կողմից պատմությունը վերաշարադրելու փորձեր են արվել դեռ 10 տարի առաջ, և անգամ այդ թեմայով դիսերտացիաներ են հրատարակել:
 
Մասնավորապես, հայր Արսենին որպես օրինակ է բերել «Քրիստոնեությունը կովկասյան Ալբանիայում» «գիտական» աշխատությունը, որը տեղադրված է Բաքվի թեմի կայքում: Այդ փաստաթուղթը դժվար է գիտական կոչել, քանի որ դրանում պարունակվող տեղեկությունները լիովին հակասում էին պատմական փաստերին: Այդ աշխատության ամենազվարճալին մատնանշված փաստերիի լրիվ հակասություններն են:
 
«Օրինակ վանքերի ալբանական ծագումը ճանաչելու բուն փաստն իսկ լիովին բացառում է ադրբեջանցիների Արցախի սկզբնական բնակչություն լինելը, ինչը նրանք ներկայումս փորձում են սերմանել համաշխարհային հանրության մեջ: Ստացվում է, որ «սկզբնական ադրբեջանական հողերի» պատմության ուսումնասիրության հիմնական աղբյուրները հայկական և ալբանական տեքստերն են: Կներեք, բայց որտե՞ղ են «բնիկ բնակիչների» գրած տեքստերը: Ահա այսպիսի ծուռ հայելիների աշխարհ մեր Ալիսայի մոտ»,- ուսերն է թոթովում սրբազան հայրը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
www.1or.am 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular