ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիա (Türkiye). օսմանյան սարսափ...

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
inosmi.ru-ն գրում է, որ Türkiye թուրքական հրատարակությունը վերլուծել է արտասահմանյան ԶԼՄ-ների հրատարակումները և եկել եզրակացության, որ պետք է սիրել և հասկանալ Օսմանյան կայսրությունը, քանի որ ինչ էլ անում է Թուրքիան բոլորը անմիջապես հիշում են Օսմանյան կայսրությունը.
 
- Նախագահ Էրդողանը Բաքվում կարդում է «Արազ» պոեմը՝ Իրանում հայտնվում են «Օսմանյան խալիֆայի ֆանտազիաները» վերնագրով հոդվածներ:
 
- Թուրքիան աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ Հայաստանի վարչապետը հայտնում է, որ «Թուրքիան փորձում է հարություն տալ Օսմանյան կայսրությանը»:
 
- Թուրքիան հայտարարում է, որ չի հանդուրժելու հունական ավազակությունները՝ Հունաստանի վարչապետը ասում է, որ «Թուրքիան երազում է նոր Օսմանյան կայսրության մասին», հույն լրագրողները գրում են, որ «թուրքերը դեռ նման են օսմանցիներին»:
 
- Թուրքիան պաշտպանում է Երուսաղեմը և պաղեստինյան գործը՝ իսրայելական թերթը գրում է, որ Էրդողանը փորձում է վերականգնել խալիֆայությունը:
 
- Թուրքական նավերը նավարկում են Միջերկրական ծովով՝ Ֆրանսիական մամուլը լի է վերնագրերով. «Թուրքերը վերադարձել են, Էրդողանը ցանկանում է վերստեղծել Օսմանյան կայսրությունը, նրան պետք է կանգնեցնել»:
 
- Թուրքիան համաձայնության է գալիս Լիբիայի հետ՝ գերմանական թերթը նշում է, որ «Էրդողանը շարունակում է Օսմանյան կայսրության ռազմական քաղաքականությունը»:
 
- Թուրքիան պաշտպանում է թյուրքական աշխարհը, հայտարարում Ղրիմի օկուպացիան չճանաչելու մասին՝ հոդվածներ են տպագրվում ռուսական թերթերում. «Թուրքիան ուժեղ դիրքեր է գրավել նախկին ԽՍՀՄ շատ երկրներում, Էրդողանի համար չկան սկզբունքներ, ընկերներ, թշնամիներ, կան միայն Թուրքիայի շահերը, նա ցանկանում է կրկին վերստեղծել մեծ Օսմանյան կայսրությանը»:
 
- Թուրքիան փրկում է Սոմալիում գերևարված մի իտալացու՝ իտալական մամուլը գրում է. «Էրդողանը միակ առաջնորդն է, ով գիտի ինչպես պահպանել և ամրապնդել հարաբերությունները աֆրիկյան աշխարհի երկրների հետ, նա կրում և վերակենդանացնում է օսմանյան ոգին»:
 
Իր նախնյաց ներաշխարհում Թուրքիայի յուրաքանչյուր կարևոր քայլի դեպքում միշտ հիշվում է Օսմանյան կայսրությունը, այլ ոչ թե այն, ինչը կապ ունի անցյալ դարի հետ: Միգուցե ներկայիս Թուրքիայի համար Օսմանյան կայսրությունը հեռավոր երազանք է, բայց ոմանց համար դա դեռ վախի պատճառ է ...և նույնիսկ դա է բավական Օսմանյան կայսրությունը սիրելու համար:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular