ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրք-իսրայելական հարաբերությունների մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
news-front.info-ն գրում է, որ Jerusalem Post-ը հրապարակել է մի հոդված, որը մատնանշում է թերահավատ մոտեցում թուրք-իսրայելական հարաբերությունների ապասառեցման հարցով:
Մի քանի թեզիսներ.
• Թուրքիան ցանկանում է «լավ ոստիկան» խաղալ Բայդենի նոր վարչակազմի համար, որպեսզի ստանա նույն աջակցությունը, ինչը ստացել է Թրամփի ժամանակաշրջանում: Դա հնարավորություն կտա շարունակել իրականացնել ագրեսիվ քաղաքականությունը, ինչպես դա եղավ Սիրիայի, Լիբիայի, Հունաստանի և Հայաստանի դեպքում:
• Վարչախմբի էությունը չի փոխվել: Անկարայի ռեժիմը դարձել է ծայրահեղ աջակողմյան, բացահայտ ռասիստական հայերի և քրդերի նկատմամբ, ավելի ու ավելի հակասեմիտական և խիստ հակաիսրայելական:
• Թուրքիան Իսրայելի հետ երկխոսության պատրաստակամության ազդանշաններ է տալիս Իսրայելի, Հունաստանի, Կիպրոսի միջև կազմավորվող դաշինքը բաժանելու նպատակով:
• Իրականում, Թուրքիան չի հրաժարվել Երուսաղեմը գրավելու և Իսրայելի դեմ գործող կազմակերպություններին աջակցելու ծրագրերից:
• Թուրքիայի և Իսրայելի շահերը համընկնում են ընդամենը մի քանի հարցերում, հատկապես Իրանի հարցում: Ուստի դժվար է խոսել մերձեցման մասին:
 
Եզրակացություն.
 
Թուրքական դիվանագիտությունն իր հարուստ անցյալով հատկապես ակտիվ է, քանի որ հասկանում է, որ շրջապատում թշնամիներ է ձեռք բերել: Ուստի ավելի հեշտ է յուրաքանչյուրի հետ առանձին բանակցել նրանց դաշինքը քանդելու համար, քան հետագայում դիմակայել ամբողջ դաշինքնին: Ակնհայտ է, որ Էրդողանի Թուրքիան բանակցելուն պատրաստակամ է: Դա երեւում է Ռուսաստանի օրինակով: Բայց մեկ հարցի ժամանակավոր լուծումը չի երաշխավորում հարաբերությունների կարգավորում (ռուսական ուղու վրա առկա են Սիրիայի-Լիբիայի-Կովկասի հարցերը, սպասվում են Կենտրոնական Ասիայի և Ղրիմի հարցերը): Հետևաբար, եթե Թուրքիան կարողանա համաձայնություն ձեռք բերել Իսրայելի հետ համագործակցության հարցերում, ապա նրանց միջև հարաբերությունները նույնը չեն լինի, քանի որ երկկողմ օրակարգը շատ ավելի լայն է: Բայց, վերլուծելով ամենաարդիական հարցը, կարելի է ենթադրել, որ Անկարան կնվազեցնի իր շուրջ ստեղծված լարվածության աստիճանը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
www.1or.am 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular