ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նրանք չպետք է լինեն այնտեղ. Օլեգ Սիրոմոլոտովը՝ Արցախից չհեռացած ջիհադիստ վարձկանների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի տարածքում ռադիկալ տրամադրվածությամբ վարձկաններ չպետք է լինեն: Դեկտեմբերի 21-ին, «РИА Новости»-ին տված հարցազրույցի ժամանակ նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործ նախարարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովը:

Նախարարի տեղակալը հիշեցրել է, որ Մերձավոր Արևելքից զինյալների մասնակցությունն Արցախի տարածաշրջանի ռազմական գործողություններին, արձանագրված փաստ է:

- Վարձկանների թիվը շուրջ 2 հազար էր: Մենք, ի սկզբանե, մտահոգություն ենք հայտնել ջիհադիզմի գաղափարախոսությունը դավանող, ռադիկալ տրամադրված վարձկանների առնչությամբ: Նրանց նկատմամբ մեր դիրքորոշումը չի փոխվել. նրանք չպետք է լինեն այնտեղ,- շեշտել է Օլեգ Սիրոմոլոտովը:

Արցախի վերջին ռազմական գործողությունների գոտուց զինյալները, ցավոք, «ոչ մի տեղ չեն անհետացել»: Այս մասին նոյեմբերի 13-ին՝ ճեպազրույցի ընթացքում, նշել է Մարիա Զախարովան:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

Ավելին՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular