ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ հանրահավաք Հանրապետության հրապարակում. ուղիղ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մինչև ժամը 18։00-ը ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը ժամանակ ենք տալիս, որ պատվիրակությամբ ներկայանա և «Հայրենիքի փրկության շարժման» հետ քննարկի երկրում ստեղծված իրավիճակը։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության շենքը շրջափակած քաղաքացիներին դիմելով՝ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց՝ ինչպես պայմանավորվել են, վճռական քայլերով շարժվելու են առաջ։ «Հաշվի առնելով, որ այս շենքում նստած է ընդամենը մի խելագար դավաճան, մենք ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու համար առաջարկում ենք՝ մինչև ժամը 18։00-ը «Իմ քայլը» ներկայանա՝ մեզ հետ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու։ Հաշվի առնելով, որ մենք խորհրդարանական երկիր ենք, և, վերջին հաշվով, խնդիրը լուծվելու է խորհրդարանում, այս պահից սկսած ժամանակը գնում է»,-ասաց նա։

Սաղաթելյանի խոսքով՝ այս պահին շրջափակված են Կառավարութան, Դատախազության, ԿԳՄՍՆ շենքերը, անհնազանդության բողոքի ակցիաները շարունակվում են։

Նա նշեց, որ թեև եղանակը ցուրտ է, կան դժվարություններ, բայց իրենք ամուր են և միասնական։ «Մեր պահանջները հերթով թելադրելու ենք և գնանք առաջ, հետքայլ չկա, նահանջ չկա։ Կոչ եմ անում քաղաքացիներին, ովքեր տանն են, ներկայանալ հանրապետության հրապարակ, որոշվում է երկրի և ապագայի հարցը»,- ասաց նա՝ նշելով, թե շարունակելու  են շրջափակված պահել կառավարական շենքերը՝ սպասելով իշխանական խմբակցության արձագանքին, ըստ որի էլ կպլանավորեն գործողությունները։

Իշխան Սաղաթելյանը նաև հայտնեց, որ առաջիկա ժամերին վրաններ կտեղադրեն հրապարակում՝ գիշերելու համար։


14։29

Մենք ունենք չորս իրավական սահմանադրական ճանապարհ, որոնցից որևէ մեկով պետք է հասնենք այս դավաճանի հեռացմանը: Այս մասին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքին ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ հայաստանյան գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` ներկայացնելով իրենց անելիքները:

Նա նշեց, որ կա երկու ճանապարհ․ առաջին ճանապարհն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ուղիղ հայտնի իր հրաժարականի մասին, երկրորդ ճանապարհը, որ ԱԺ-ն հրավիրի արտահերթ նիստ և քննարկի Նիկոլի պաշտոնանկության հարցը, երրորդ ճանապարհը, որ Դատախազությունն անհապաղ պետական դավաճանության մեղադրանքով գործ հարուցի և չորրորդ ճանապարհը` կառավարության անդամների երկու երրորդի պահանջով գումարվի նիստ և դրվի Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը:

«Առաջարկում եմ ժողովրդի մի մասը մնա այստեղ, մի մասը այն կողմից, արդեն ունենք համապատասխան խմբեր, կշրջափակենք կառավարության շենքը, որովհետև այս կառավարության գործունեությունը հակապետական, հակազգային է և այլևս մեզ պետք չէ»,-ասաց նա և կոչ արեց սադրանքների չդիմել:

«Մեր հաղթանակ շատ մոտ է, քայլերը պետք է լինեն շատ հստակ, հաշվարկած միասին»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular