ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներկա պահին ավելի շատ գաղափարների ճգնաժամ է. Էդգար Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ներքաղաքական ճգնաժամը գնալով աճում է: Ու թեև բոլորը խոսում են ճգնաժամից օր առաջ դուրս գալու մասին, սակայն տպավորությունն այնպիսին է, որ այդ ուղղությամբ իրականացվող քայլերն ավելի շատ նախընտրական պայքարի են նմանվում: Ու, չնայած կառավարության հրաժարականի հարցը շարունակում է մնալ օրակարգային, սակայն ժամկետների շուրջ դեռևս որևէ հստակություն չկա:

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով  քաղաքագիտական չափանիշներով՝ իրականում մեր երկրում քաղաքական ճգնաժամ չկա:

 «Քաղաքական ճգնաժամը, քաղաքագիտական սահմանումով այն իրավիճակն է, երբ քաղաքական մեծամասնությունը չի կարողանում գործել որպես մեծամասնություն: Ու թեև պատերազմից հետո եղան պատգամավորներ, որոնք դուրս եկան իշխանական ֆրակցիայից, կառավարող ուժի ներսում որոշակի լարվածություն առաջացավ, բայց ակնհայտ է, որ մինչ այս պահը քաղաքական մեծամասնությունը շարունակում է գործել և ուժերի հարաբերակցությունը խորհրդարանում չի փոխվել: Այսինքն՝ մյուս կողմից կառավարությունը դեռևս շարունակում է այդ խորհրդարանական ուժերի արտացոլման արտահայտությունը մնալ: Այսինքն՝ այսօր ունենք քաղաքական մեծամասնություն, որը կարողանում է աշխատել գործադիր իշխանության հետ, անկախ նրանից թե ինչպես է գործակցում կամ ինչ ներքին հակասություններ կան ներսում»,- 1or.am-ի հետ զրուցում ասաց Է. Վարդանյանը:

Խոսելով իշխանությունների հանդեպ հանրային վստահության մասին, քաղաքագետը նշեց, որ առանց հստակ չափիչների դժվար է միանշանակ թվերով ասել, թե հասարակության ո՞ր մասն է վստահում Փաշինյանի իշխանությանը: Վարդանյանի կարծիքով ներկա պահին ավելի շատ գաղափարների ճգնաժամ է, քանի որ հասարակությունը այդպես էլ չի հասկանում, թե քաղաքական այս կամ այն ուժը ինչ նպատակով և ինչու է ձգտում իշխանության գալ:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular