ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլորը շարունակում են փրկիչներ փնտրել, մինչդեռ այլ մոտեցում է պետք որդեգրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Սարո Սարոյանի կարծիքով երկրում ստեղծված իրավիճակը խոսում է լուրջ ճգնաժամի մասին, քանի որ կառավարման համակարգը կազմալուծված է և  պետական կառավարում չի իրականացվում: Եվ վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները ևս խոսում են երկրում ստեղծված ճգնաժամի մասին: Բացի այդ, մարդիկ շարունակում են հստակ պատասխանների սպասել, սակայն դրանք մինչ օրս չկան, ինչը ևս խոսում է ներքաղաքական ճգնաժամի մասին:

 «Բացի այդ, դատական և գործադիր իշխանությունների միջև կան որոշակի խնդիրներ, որոնք բավականին տեսանելի են: Դա ևս քաղաքական ճգնաժամի հետևանք է: Եվ, ի վերջո նման պարտությունից հետո որևէ մեկը չի կարող պնդել, որ Հայաստանում իշխանությունները պետք է շարունակեն նույն ձևով աշխատել: Ինչ վերաբերում է խորհրդարանական քաղաքական մեծամասնությանը, ապա դժվար է պնդել, որ նրանք վայելում են ժողովրդի վստահությունը»,- 1or.am-ի հետ զրուցում ասաց Ս. Սարոյանը:

 Ըստ նրա, խնդիրները չեն լուծվում, քանի որ բոլորը այստեղ կամ այնտեղ փրկիչներ են փնտրում, մինչդեռ հարցերի լուծումները պետք է սուբյեկտայնության մեջ փնտրել: Եվ չի կարելի տարածաշրջանային ուժերի հետ հարաբերվելիս հույսը փրկիչների վրա դնել, հարկավոր է բոլորովին այլ մտածողություն ունենալ, որի դեպքում նոր արժեհամակարգ կձևավորվի և վարքագիծ կդրսևորվի:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular