ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժողովուրդն այլընտրանք է փնտրում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 Իրականում այն բառապաշարը, որն օգտագործվում է իշխանափոխություն պահանջող քաղաքական ուժերի հարթակից, խորը մտորելու առիթ է: Այս ընթացքում շրջանառության մեջ մտած բառապաշարը, եթե դիտարկենք որպես հասարակության հետ շփվելու մեկնարկային կետ, ապա հստակ կարող ենք արձանագրել, որ ժողովուրդն ինչքան էլ չընդունի ներկա իշխանություններին, այնուամենայնիվ, առաջարկվող այլընտրանքն այն չէ, որը երազում է հասարակությունը:
 
Ներկա պահին  փաստացի գործ ունենք բավականին խնդրահարույց բառապաշար ունեցող քաղաքական ուժերի ու ակտիվիստների հետ, որոնց իշխանության գալու պարագայում կարճ ժամանակ անց կարող են դառնալ վաղվա գրական-գեղարվեստական երկերի հերոսները, դրանից բխող բոլոր հետևանքներով:
 
Այս պայմաններում հասարակությունը փաստացի հայտնվել է անորոշության մեջ, քանի որ մի կողմից չի ցանկանում այսպես շարունակել, մյուս կողմից առաջարկվող այլընտրանքը, նրանք ում ոչ վաղ անցյալում մերժել է, այն չէ՝ ինչ կցանկանար: Այսինքն՝ ձևավորվել է բոլորովին նոր որակի ընդդիմություն ունենալու պահանջ, քանի որ մեծ հաշվով քաղաքական դաշտն ազատ է: Եվ այս պարագայում կշահի այն ուժը, որը առաջինը հասարակությանը կներկայացնի իր սեփական օրակարգը, բայց ոչ թե՝ մենք կգանք, մենք ամեն ինչ կանենք, մենք ամեն ինչ գիտենք սկզբունքով, այլ՝ հստակ ծրագրով ու տրամաբանական քայլերի կոնկրետ հերթականությամբ, քանի որ ժողովուրդը հոգնել է խաբված լինելուց և փնտրում է այն ուժին, որը դեռ հնարավորություն չի ունեցել իրեն խաբելու:
 
Արմինե Գրիգորյան
 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular