ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է ունենալ հզոր երկիր, որը կկարողանա խաղաղություն պարտադրել. Արմեն Խաչատրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿ անդամ Արմեն Խաչատրյանի կարծիքով այսօր հրապարակում գտնվող քաղաքական ուժերը հավասարապես կրում են պարտության պատասխանատվությունը, ուստի պատերազմը իշխանափոխության պահանջի պատճառ չպետք է դառնա, քանի որ նախկին և ներկա իշխանությունները չեն գնացել պատերազմը կանխելու և տևական խաղաղության հասնելու ճանապարհով:

«Այնպես որ այսօրվա հռետորաբանությունն իմ կարծիքով իրական պատկերը չի ուրվագծում, և որքան շուտ մենք մտնենք իրավիճակը կայունացնելուն ուղղված քայլեր իրականացնելու ճանապարհ, այնքան շուտ կգտնենք ներկա ճգնաժամը հաղթահարելու բանալիները»,- 1or.am-ի հետ զրուցում ասաց Ա. Խաչատրյանը:

Քաղաքական գործչի կարծիքով ժամանակն է լրջանալու և իրերն իրենց անուններով կոչելու, իսկ հայրենիքի փրկության կոչերն ու բանաձևերը հիմա հնչեցնելու փոխարեն հարկավոր էր ժամանակին ամեն ինչի մասին մտածել:

«Պետք է իրատես լինել և տեսնել, թե ինչպես են նախկին և ներկա իշխանություններն իրենց գործունեությամբ ամեն օր մոտեցրել մեր պարտությունը: Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա ուզենք թե չուզենք պատերազմը տեղի է ունեցել այս իշխանությունների ժամանակ, և նոյեմբերի 9-ին ստորագրած աղետալի փաստաթուղթը ստորագրել է այս իշխանության ղեկավարը: Ուստի նա պարտավոր է օր առաջ հեռանալ, գուցե նաև դուրս գալ քաղաքականությունից, որը Փաշինյանի խնդիրն է, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ այսուհետ գործի խաղաղության օրակարգը և մենք պետք է հասկանանք, որ անվերջ պատերազմել պետք չէ, դրա փոխարեն պետք է ունենալ հզոր երկիր, որը կկարողանա խաղաղություն պարտադրել»,- ասաց Ա. Խաչատրյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular