ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրազիլացի գիտնականները Ռիո դե Ժանեյրոյում կորոնավիրուսի նոր հարուցիչ են հայտնաբերել. ТАСС

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բրազիլացի գիտնականները Ռիո դե Ժանեյրոյում կորոնավիրուսի նոր տեսակի հարուցիչ են հայտնաբերել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Globo թերթին:

«Հիմնավորում չունենք, որ այս մուտացիան իրենից բարձր վտանգ է ներկայացնում, բայց խոսում է այն մասին, որ վիրուսը նահանգի տարածքում շատ ինտենսիվ է տարածվում, այդ իսկ պատճառով սոցիալական հեռավորություն պահպանելն ու անվտանգության մնացած միջոցառումները շատ կարևոր են»,- ըստ թերի՝ հայտնել է Գիտական հետազոտությունների ազգային լաբորատորիայի կենսաինֆորմատիկայի լաբորատոր խմբի ղեկավար Անա Թերեզա Վաշկոնսելուշը:

Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսի այս հարուցիչը Ռիո դե Ժանեյրոյում ի հայտ է եկել դեռ հուլիսին, որից հետո այն նահանգի 19 քաղաքում է հայտնաբերվել: 

Բրազիլիայում մինչ այժմ կորոնավիրուսով վարակման 7 318 821 դեպք է գրանցվել, մահացել է 188 259 մարդ, այս ցուցանիշով երկիրն աշխարհում զիջում է միայն ԱՄՆ-ին, իսկ վարակման դեպքերի թվով ետ է մնում Հնդկաստանից: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular