ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս պահի դրությամբ մոտ 40 անհետ կորած քաղաքացիական և բռնի անհետացած անձ կա. Արտակ Բեգլարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս պահի դրությամբ մոտավոր 40 անհետ կորած քաղաքացիական անձ կա և բռնի անհետացած՝ պատերազմից հետո կորած։ Այս 40-ի մի մասը, տարբեր տեղեկություններով, բարձր հավանականությամբ՝ սպանվել են, տեղեկությունները թարմացվելու են։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, ով երեկ հայտարարել էր, որ զբաղեցրած պաշտոնից ազատման որոշում է կայացրել։

«Մի մասի վերաբերյալ հստակ ապացույցներ ունենք, որ գերեվարված են, գտնվում են ադրբեջանական բանտում, մի մասն էլ դեռևս անհետ կորած են, սպասում ենք ճակատագրերի ճշգրտմանը»,- ասաց Բեգլարյանը։

Գերիների վերադարձի գործընթացին անդրադառնալով՝ ԱՀ ՄԻՊ-ը նշեց, թե համակարգման խնդիրներ եղել են թե՛ ՀՀ-ում, թե՛ ԱՀ-ում, բայց ժամանակի ընթացքում ինստիտուտցիոնալ մեխանիզմները հստակեցվել են, և համակարգն ավելի ներդաշնակ ու արդյունավետ է աշխատել։

«Բայց գլխավոր խանգարող գործոնը Ադրբեջանի ապակառուցողական ու հանցավոր վարքն է ոչ միայն այն տեսանկյունից, որ մեծածավալ հանցագործություններ են կատարվում ու սպանություններ, այդ թվում՝ գերեվարված անձանց, բայց նաև ակնհայտ է, որ նրանք թաքցում են և՛ ռազմագերիների, և՛ քաղաքացիական անձանց ու բռնի անհետացած անձանց»,- ասաց նա՝ նշելով, թե տվյալները պարբերաբար ներկայացնում են Կարմիր խաչին ու ռուսական կողմին։

«Դեռևս ակնհայտորեն Ադրբեջանը թաքցնում է բավականին շատ գերիների, կխուսափեմ թիվ նշելուց։ Նրանց մի զգալի մասի գերեվարումը տեսանյութերով է ապացուցված»,-նշեց Բեգլարյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular