ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը մասնակցել է Ժնևի Գրքի միջազգային ցուցահանդեսին

ՄՇԱԿՈՒՅԹ

Շվեյցարիայի «Հակոբ Դ. Թոփալյան» հայկական հիմնադրամի ջանքերով Հայաստանը ապրիլի 27-ից մայիսի 1-ը հերթական անգամ մասնակցել է Ժնևի Գրքի միջազգային ամենամյա ցուցահանդես-տոնավաճառին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելեով. «Հայկական տաղավարում ցուցադրված էին Հայաստանում և արտերկրում վերջին տարիներին տպագրված հայերեն և օտարալեզու բազմաթիվ հրատարակություններ: Ցուցահանդեսի հինգ օրերի ընթացքում, գրքերի ցուցադրությանը զուգահեռ, առանձին դասախոսություններ կազմակերպվեցին՝ նվիրված հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, արվեստին և զբոսաշրջությանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
Տեղի ունեցան «Ժխտողականության խնդրահարույց էությունը և դրա հետևանքներընժողովրդավարական երկրներում», «Թուրքական պետության համակարգային բռնությունը», «Ղարաբաղ․ միջազգային լռությունը» և մի շարք այլ խորագրերով բանավեճ-քննարկումներ` սփյուռքահայ և արտերկրյա պատմաբանների, լրագրողների և հրապարակախոսների մասնակցությամբ։
Ցուցահանդեսի վերջին օրը հայկական տաղավարում կազմակերպվել էր Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Կյունիի «Հայաստան՝ մի ժողովրդի ոգին» խորագրով գրքի շնորհանդեսը՝ հեղինակի մասնակցությամբ։
Հայկական տաղավարում ցուցադրություններն ուղեկցվում էին «Նոր աշուղ» նվագախմբի կողմից հայկական ազգային աշուղական երգերի կատարումներով։
1986 թվականանին հիմնադրված Ժնևի Գրքի միջազգային ցուցահանդեսն իր ծավալով աշխարհում երկրորդն է ֆրանսախոս ցուցահանդեսների շարքում և ամենախոշորն է Շվեյցարիայում։ Յուրաքանչյուր տարի այն հյուրընկալում է շուրջ 100,000 այցելուներ, 820 հրատարակչություններ, և ավելի քան 800 հեղինակներ։ 2011թ․Ժնևի Գրքի միջազգային ցուցահանդեսի պատվավոր հյուրը Հայաստանն էր»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular