ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շատ կարևոր է, որ Հայաստանը տարածաշրջանային զարգացումների առումով գտնի իր հնարավորությունները. Զոհրաբ Գևորգյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Պատմաբան Զոհրաբ Գևորգյանը հետևելով Ռուսաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին, հանգում է այն եզրակացության, որ մեր դաշնակից երկրում ամեն ինչ չէ, որ միանշանակ է: Այսինքն՝ չի բացառվում է, որ ռուսական խաղաղապահ ուժերի երկարատև ներկայությունը Արցախում կարող է նաև վտանգվել, եթե Ռուսաստանում ընդդիմությունը գլուխ բարձրացնի:

«ՌԴ նախագահի ուղերձները, որպես գերտերության ղեկավար ոչ միայն արտաքին աշխարհին են վերաբերում, այլև ներքին լսարանին: Բացի այդ, չի բացառվում, որ նույնիսկ Հայաստանի իշխանափոխության պարագայում, ռուսական ներկայությունը շարունակի գնալով աճել: Պատերազի վերջին օրերի հետահայաց դիտարկումը թույլ է տալիս եզրակացնել, որ սանձազերծված պատերազմը, որն ընթանում էր հիմնականում Իրանի սահմանին, նպատակ ուներ Արցախը կտրել Իրանից, որը նաև որոշակի աշխարհաքաղաքականության պատվեր կարող է լինել»,- ասաց Զ. Գևորգյանը:

Վերջին շրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները, ըստ պատմաբանի, ամենայն հավանականությամբ, խոսում են նաև ավելի վաղ տեղի ունեցած աշխարհաքաղաքական պայմանավորվածությունների մասին, իսկ թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը՝ ավելի ակնառու կդառնան առաջիկա ամիսներին:

«Բացի տարածքներից կան նաև խորքային խնդիրներ, որոնք այս պահին գաղտնի է պահվում և կախված ընթացող գործընթացներից կարող են վերհանվել այն ժամանակ, երբ դրանց անհրաժեշտությունը լինի: Եվ, եթե հետ նայենք, թե ինչ էր կատարվում տարածաշրջանում վերջին հինգ տարվա ընթացքում, ապա կտեսնենք, որ բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի Իրանի առաջնորդների միջև, որի ժամանակ, հավանաբար, ուրվագծվել են այսօրվա իրողությունները տարածաշրջանում: Ուստի շատ կարևոր է, որ Հայաստանը հասկանա, թե տարածաշրջանային զարգացումների առումով որտեղ ունի զարգանալու հնարավորություն: Եվ այս տեսանկյունից պետք է նախ հասկանալ, թե ո՞ւր է գնում աշխարհը »,- ասաց Զ. Գևորգյանը 1or.am-ի հետ զրույցում:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular