ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը հաջորդ քայլով ադրբեջանցիներին բերելու է Վարդենիս, Ամասիա, Մասիս, Կապան. Նազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես հիմա չգիտեմ, թե որտեղ է որդիս, ես գիշերները չեմ քնում: Նիկոլ, դու տականք դարձար ու ավերեցիր ընտանիքներ: Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Գեղամ Նազարյանը:

Նշենք, որ Նազարյանը երկար տարիներ Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ աշխատել է «Հայկական ժամանակ» թերթում, որպես փոխխմբագիր: Նրա որդին այս պահին անհետ կորած է:

«Դու ոնց ես կարողանում այսօր խոսել, խոսել ապագայից: Հայաստանի ապագան մեկ տարբերակ ունր, որտեղ դու կնստես քո խցում, ցմահ նստես: Միքայել Մինասյանը ճիշտ էր, դու խցում պետք է անընդհատ լսես բոլոր տղերքի անունները, այն տղերքի, ովքեր այսօր երկնքից նայում են մեզ ու ասում՝ հայրեր, մայրեր, մենք չկանք, բայց դուք կաք, մի՞թե այնքան չկաք, որ այդ ստահակին հանդուրժում եք այդ պաշտոնում»,-ասաց նա:

«Ոստիկանապետ, իջևանցի, դու Նիկոլին լավ ես ճանաչում, դու գիտես, թե նա ով է, դու չես ամաչո՞ւմ, որ իրեն ծառայում ես: Դու ախր նրա վրա ծիծաղում էիր, հեգնում էիր Նիկոլին: Իջևանը փոքր քաղաք է, բոլորը բոլորին ճանաչում են: Ես գիտեմ, թե դու ինչ կարծիքի ես նրա մասին:

ԱԱԾ-ի պետ, դուք ախր չեք հասկանում, թե ինչ է եղել, ինչ ենք մենք բոլորս անում: Ես դիմում եմ նրանց, ովքեր մտածում են՝ եթե պատերազմն իրենց տուն չի մտել, կարող են խոզի բուդ առնել, նստել քեֆ անել, Նոր տարի նշել: Չի լինելու այդպես: Որոտան գյուղի այն տունը, որը թուրքը մտել է ու Նիկոլն ասում է, որ դա նրանց տունն է, դա բոլորիս տունն է, միայն այդ մարդկանց տունը չէ: Այսօր Իջևանի գյուղերում գյուղացիները գիշերը չեն քնում, չեն վստահում Նիկոլին, գիշերը սահման են պահում, որ մի օր չգան դուռը ծեծեն ու ասեն, որ Նիկոլն ասել է՝ սա էլ թուրքերին»,-ասաց նա:

«Եթե նստած մնաք, հաջորդ քայլը լինելու է այն, որ 88 ավազակներով կճանաչեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և մի կետ էլ կստորագրեն, որով համաձայնվում են, որ ադրբեջանցի փախստականները վերադառնան Վարդենիս, Ամասիա, Մասիս, Կապան: Դուք չեք պատկերացնում, թե դրանից հետո ինչ է լինելու: Ես իմ որդու, անհետ կորած ու զոհված տղաների անունից խնդրում եմ, հանուն այդ տղաների մի մնացեք տանը: Այստեղ իշխանության հարց չէ, այստեղ պատվի, նամուսի, մեր երկրի ապագայի հարցն է»,-ասաց նա:

«Մի հավատաեց Նիկոլին, նա հիվանդ, ստախոս, վախկոտ տղա է, միշտ ասում էր, որ շատ վախկոտ է եղել, երազում էր մի քիչ անվախ լինել: Նիկոլ այդպես ծնվում են, դու մեղավոր չես, բայց քեզ նման վախկոտ մարդը չի կարող երկիրը ղեկավարել»,-հավելեց նա:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular