ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում ավելացել են բեռնափոխադրումների ծավալները. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Պաշտոնապես Հայաստանում ավելացել են բեռնափոխադրումների ծավալները 3.5 տոկոսով: Այս տարվա 10 ամիսներին երկաթուղային բեռնափոխադրումներն են աճել 3.9 տոկոսով, բայց ներհանրապետականի հաշվին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալներն աճել են 14 տոկոսով:

Աճ արձանագրվել է նաև ավտոմոբիլային բեռնափոխադրումների ոլորտում 3.7 տոկոսով: Սակայն ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները, ըստ իրենց նպատակի դիտարկելու դեպքում, տեսնում ենք, որ արտահանումը նվազել է 3.7, իսկ ներմուծումը աճել է 1.7 տոկոսով: Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ընդհանուրի մեջ շատ փոքր թիվ է կազմում, բայց նույնիսկ այդ փոքր ծավալների դեպքում էլ անկում է արձանագրվել` արտահանման դեպքում` 14.5 տոկոս, իսկ ներմուծումը` 27.3 տոկոս: Հատուկ ուշադրության են արժանի «Մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալները. այս դեպքում աճը կազմել է 1.7 տոկոս:

Ավելին` բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում պաշտոնական վիճակագրությունը արտահանման և ներկրման տարանջատում չի անում, քանի որ ընդհանուր խոսքը գնում է միայն ներկրման մասին, և այն էլ՝ կոնկրետ մեկ տեսակի ապրանք` գազ: Այսինքն` կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան այս տարվա 10 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, թեկուզ չնչին, բայց ավելացել է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular