ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի դատական ակտը` հաստատելով Աշոտ Մինասյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը. պաշտպան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց առաջին ատյանի դատական ակտը` հաստատելով Արցախյան երեք պատերազմների մասնակից լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մինասյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:

Վարդևանյանը հիշեցրել է, որ Աշոտ Մինասյանի ձերբակալման իրավաչափության իր բողոքը առաջին ատյանում մերժվել էր և այդ որոշման դեմ ինքը ներկայացրել էր վերաքննիչ բողոք:

«Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Վարդանյանի նախագահությամբ բեկանեց առաջին ատյանի դատական ակտը` հաստատելով Աշոտ Մինասյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը: Վերաքննիչ քրեական դատարանի հերթական վարպետաց դասը»,- գրել է Վարդևանյանը:

Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանին մեղադրանք էր առաջադրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ պլանավորելու գործով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular