ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


GeoProMining-ը կարող է կորցնել Սոթքի ոսկին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
gold.1prime.ru-ն գրում է, որ S&P Global Ratings գործակալությունը կարող է իջեցնել ռուսական GeoProMining ընկերության վարկային վարկանիշը հիմնական ակտիվների անորոշության պատճառով:
 
2020 թվականի նոյեմբերին, հրադադարի մասին համաձայնագրի շրջանակներում, Հայաստանը համաձայնվել է Ադրբեջանին վերադարձնել մի քանի վիճելի տարածքներ, որոնք վերահսկում էր 1994 թվականից: Երկրների միջև նոր սահմանը դեռ որոշված չէ, բայց GeoProMining- ի հիմնական ակտիվը՝ Սոդքի հանքավայրը, այժմ գտնվելու է սահմանին մոտ կամ նույնիսկ բաժանվելու է երկու մասի:
«Սոթքի հանքավայրի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև կոնֆլիկտի արդյունքը չափազանց դժվար է կանխատեսել՝ սկսած սահմանափակ մշակման իրավունքից մինչև ակտիվի ընդհանուր կորուստ»,- նշել է S&P Global Ratings գործակալությունը:
Ըստ գործակալության, GeoProMining- ը ներկայումս շահագործում է հանքի մոտ կեսը և վերամշակման բոլոր օբյեկտները:
 
«Մենք չենք ակընկալում հանքավայրում աշխատանքների անհապաղ դադարեցում, քանի որ ընկերությունը լիովին մուտք ունի վերամշակման գործարաններ, ինչպես նաև տիրապետում է ամբողջ տեխնիկային և սարքավորումներին, և ունի շուրջ երեք ամսվա հանքաքարի պաշարներ: Բայց բացասական սցենարները չպետք է բացառվեն»,- ասվել է ընկերության հայտարարության մեջ:
 
Գործակալությունը կարծում է, որ ընկերությունը 2020 թվականին ցույց կտա կայուն EBITDA՝ 155-165 մլն դոլար՝ ոսկու սպասվածից բարձր գների և դրական գործառնական կանխիկ հոսքի պատճառով:
 
GeoProMining- ը միջազգային դիվերսիֆիկացված հանքարդյունաբերական ընկերություն է, որը մասնագիտացած է Ռուսաստանում և Հայաստանում ոսկու, արծաթի, սուրմայի, պղնձի արդյունահանման և վերամշակման մեջ: Հայաստանում GeoProMining ընկերությունների խմբին են պատկանում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը և Սոթքի ոսկու հանքավայրը` մոտ 130 տոննա ոսկու հետազոտված պաշարներով: 2020 թվականի ամռանը Ռոման Տրոցենկոյին պատկանող Nakilep Overseas ընկերությունը դարձել է GeoProMining ընկերության վերահսկիչ բաժնետերը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular