ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը նշել է 2020 թվականի Պուտինի գլխավոր պարտությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

online.ua-ն գրում է, որ Ատլանտյան խորհրդի գիտաշխատող, քաղաքական փորձագետ Փիթեր Դիկինսոնը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ 2020 թվականը եղել է աղետալի տարի Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի և նրա ոչ ֆորմալ կայսրության մասին երազանքների համար: Ըստ վերլուծաբանի` այդ տարին պետք է լիներ հաղթական կեցվածքի տարի, որտեղ պետք է գերակշռեր ԽՍՀՄ-ի նացիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունները, բայց Ռուսաստանի նախագահն իր ժամանակի մեծ մասն անց է կացրել իր ժողովրդից հեռու, և նրա երկիրը ամբողջ ուժով պայքարել է կորոնավիրուսային համաճարակի դեմ: Ըստ քաղաքագետի` հարևան երկրներում ևս ուրախության քիչ պատճառներ են եղել, քանի որ հետխորհրդային տարածքում պաշտոնական Մոսկվայի շահերը որոշակի անհաջողությունների են հանդիպել: Օրինակ Կենտրոնական Ասիայում Ղրղզստանում անկարգությունները հանգեցրել են ռուսամետ կառավարության պարտությանը: Սա անմիջապես առաջացրել է վախեր տարածաշրջանում Վլադիմիր Պուտինի թիմի ազդեցության հետագա անկման հարցում:

«Մոլդովայում նախագահական ընտրություններում ռուսամետ նախագահը պարտվել է արևմտամետ թեկնածուին: Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն այն քաղաքական գործիչն է, ումից Մոսկվան վախենում է: Նա անգլախոս տնտեսագետ է, կրթություն ստացել է Հարվարդում և ցանկանում է անդամակցել Եվրամիությանը և կոչ է անում Ռուսաստանին հետ կանչել իր օկուպացիոն ուժերը Կրեմլի կողմից աջակցվող Մերձդնեստրից»,- նշել է Փիթեր Դիկինսոնը:

Ըստ փորձագետի` Պուտինի ամենամեծ պարտությունը եղել է Հարավային Կովկասում, որտեղ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությունը պաշտոնական Բաքվին թույլ է տվել վեցշաբաթյա հաղթական պատերազմ վարել Ռուսաստանի դաշնակից Հայաստանի դեմ:

«Ի վերջո, Պուտինը կարողացել է խաղաղության պայմանագիր կնքել, որը թույլ է տալիս Ռուսաստանին խաղաղապահ առաքելություն իրականացնել պատերազմի գոտում, բայց իր հեղինակությունը փրկելու այդ ժեստը չի կարող թաքցնել այն փաստը, որ Մոսկվան ստիպված էր համակերպվել մրցակից պետության ներկայության հետ մի տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանը գերկայություն է ունեցել ավելի քան մեկ դար։ Թուրքիայի մասնակցությունը ադրբեջանա-հայկական պատերազմին բեկումնային նշանակություն է ունեցել հետխորհրդային պատմության մեջ, փոխել ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում և խորտակել պատրանքները, որ Ռուսաստանը նախկին ԽՍՀՄ տարածքում ռազմական գործողությունները թելադրելու ունակության ունի»,- բացատրում է վերլուծաբանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular