ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարածաշրջանի համար պայքարը դեռևս շարունակվում է. Սերոբ Անտինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Սյունիքում ռուսական ռազմական ներկայության ընդլայնումը և Հայաստանում երկրորդ ռազմական բազայի հիմնումը պայմանավորված է աշխարհաքաղաքական մի շարք գործոններով: Մասնավորապես՝ մի կողմից ադրբեջանաթուրքական ներկայության ընդլայնումը չի բխում Ռուսաստանի շահերից, մյուս կողմից՝ ակնհայտ է, որ տարածաշրջանը հայտնվել է գերտերությունների շահերի կիզակետում, որի նպատակն է թուլացնել ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում: Այս ամենը, բնական է, չէր կարող չնյարդայնացնել Ռուսաստանին և սեփական ազդեցության գոտում գտնվող տարածքների հանդեպ վերահսկողությունը չկորցնելու համար Ռուսաստանը, բնական է պետք է քայլեր ձեռնարկեր:

Կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ Սյունիքում ռուսական ռազմաբազայի տեղադրումը նպատակ ունի ամրացնել իր դիրքերը տարածաշրջանում:

«Թուրքիայի վերջին տարիների ագրեսիվ քաղաքականությունը խոսում է այն մասին, որ Էրդողանը չի ցանկանում բավարարվել եղածով և կարծում եմ, որ փորձելու է նաև ավելի մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում: Մյուս կողմից ռուս խաղաղապահների տեղակայումը Արցախում, ինչ-որ տեղ կարող է զսպող գործոն լինել Թուրքիայի համար, բայց և կարող է առիթ դառնալ ձգտելու, որ փորձի ավելի մեծացնել իր ներկայությունը տարածաշրջանում: Այսինքն՝ ներկայում տեղի ունեցող իրադարձությունները խոսում են այն մասին, որ տարածաշրջանի համար պայքարը դեռևս շարունակվում է: Այնպես որ, ռուսական ռազմաբազայի տեղակայումը Սյունիքում ավելի գլոբալ աշխարհաքաղաքական խնդիրներով է պայմանավորված և ըստ էության, Ռուսաստանը փորձում է իր ներկայությունը տարածաշրջանում շատ ավելի հստակեցնել և կայունացնել»- ասաց Ս. Անտինյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular