ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյուղապետի եղբոր տունն անցել է թշնամու տիրապետության տակ. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

Սյունիքում սահմանազատման անհասկանալի ու անօրինական գործընթացը շարունակվում է, ադրբեջանցիներն արդեն զինվորներ են տեղակայում, պաշտպանական կառույցներ՝ բլինդաժ ու դիրք են կահավորում։ Որոտան գետի ձախ ափին Ադրբեջանի դրոշն է ծածանվում։ Այդ դիրքից նրանց նշանառության տակ են հայտնվել «Տաթեւ» ՀԷԿ-ը, Գորիս-Կապան ճանապարհի 4 կմ երկարությամբ հատվածը եւ Որոտան համայնքը։ Որոտանի տներից մեկն անցել է հակառակորդի տիրապետության տակ, տունը պատկանում էր Որոտանի գյուղապետի եղբորը։

Մեզ հետ զրույցում Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանն ասաց, որ իր եղբորը երեկ չեն թողել մտնել տուն․ «Ժամկետ են դրել, ռուս խաղաղապահներն են այստեղ, բայց ասեմ՝ գյուղից մի երեխա դուրս չի եկել, մարտական ենք տրամադրված, մեր հողը պիտի պահենք, թուրքը թող վախենա»։ Բացի դրանից, նաեւ այգեգործական տարածքներ են անցնում թշնամուն՝ «մարդիկ տներ էին կառուցում, խաղողագործությամբ զբաղվում, տնտեսություն վարում, ամբողջն իրենց է մնում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular