ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


65 օր թշնամու թիկունքում․ ինչպես են փրկվել հադրութցի հայրն ու որդին

ՎԻԴԵՈ

Արցախում 65 օր թաքնվելուց հետո  Հադրութի մոտակա գյուղի բնակիչ  Գեղամ Պետրոսյանը եւ իր տարեց հայրը հայտնաբերվել են ու փրկվել: Գեղամը NEWS.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է իրենց հաջողվել 2 ամսից ավելի թաքնվել:

«Հոկտեմբերի 4-ին Հադրութից եկել եմ գյուղ, երբ տեսանք, որ գյուղում արդեն մարդ չկա, ներքեւից արդեն գյուղը վառում էին։ Ես ու հայրս էինք գյուղի մեջտեղը՝ տանն էինք։ Հոկտեմբերի 22-ն էր… առավոտյան թուրքը մտել է, բայց իրենք երեկոյան ասել են գնանք, արդեն վերջին տարբերակն է, ասացի՝ չէ, ինչ ուզում է լինի, հորս չեմ կարող դասավորել՝ գնանք։ Մեքենաները դուրս եկան, բոլոր գյուղացիները գնացին։ Առավոտյան ժամը 9-ին տեսնաք՝ գյուղը վառում է, ծուխը ամբողջ գյուղը ծածկում էր։ Դուրս եկա, տեսա՝ 2 հոգի վերեւ են բարձրանում՝ դեպի մեր տուն։ Դրանց հարցը լուծեցինք։ Հորս ասացի՝ դուրս գանք, արդեն վերջն է, եթե պիտի մնանք, մնալու ենք ու մեր վերջն է։ Ասաց չէ, մնամ, աստեղ կմտնեմ, այնտեղ կմտնեմ տան մեջ։ Ասում եմ՝ գյուղը վառելով գալիս են, ո՞ւր մնաս։ Ձի ունեի բակում, ամեն ինչ թամբը դրած, վերարկուն հագցնում եմ առանց որեւէ բանի, ես էլ հետը դուրս ենք գալիս։ Դուրս ենք գալիս գյուղի վերեւի անտառները, տեսանք՝ այնտեղ մաքուր է, կարելի է այնտեղ մնալ։ Այդտեղ ավտոբուսի նման տնակ կար, որտեղ ապրանք էին պահում, ներսում հագուստ կար, հավաքեցինք, տարանք 100 մետր դրանից վերեւ՝ դաշտի մեջ։ Հասկացանք, որ այնտեղ երկար չենք կարող մնալ, անտառում էլի կթաքնվենք։ Այդտեղ մնացինք մեկ շաբաթ։ Երբ սկսեցին գյուղից անցնել վերեւ, հետ գնացինք դեպի գյուղ, տեսա՝ ավելի վատ է, քան սպասելը»,- պատմեց Գեղամը։

Այդ ամբողջ  ընթացքում Գեղամը հոր հետ մոտ 5 տեղ է փոխել, այդ ընթացքում էլ տեղեկացել է, թե թշնամին ինչ վայրագություններ է անում գյուղում:

«1945 թվականի հուշարձանը կապեցին Ուրալից, քաշեցին, չհաշված 1990-ականներին եւ 2016-ին նվիրված հուշարձանները սաղ ջարդեցին։ 200 կիլոգրամի ավելի խաչ մեր եկեղեցու դեմը դրված էր, եկանք, տեսանք՝ գցված է: Մեր հաշվարկով արդեն հունվարի 7-ն էր: Ընթրում էինք, տեսանք վերեւից գոռում են՝ Գեղամ, ասացի ո՞վ է, ուրեմն ճանաչող մարդ է, անունս ո՞վ կարող է ասել։ Կարմիր խաչից երկու հոգով էին, մեկը ռուս գնդապետ, մեկը թուրք մայոր, եկան, տեսան, նկարեցին, ամեն ինչը թողեցին, ձիերը նստած գնացինք»,- պատմեց նա։

Մանրամասները` տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular