ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ՊՆ-ն հայտարարում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Երևանից դեկտեմբերի 24-ին 466 փախստական է վերադարձել Ստեփանակերտ, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքէջից:

Փախստականներին տեղափոխող ավտոբուսներն ուղեկցվել են ռուս խաղաղապահների և ռազմական ոստիկանության կողմից:

Նշվում է, որ ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա դիտարկում են անցկացնում և վերահսկողություն են իրականացնում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ 23 դիտակետերում, ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Ավելի քան 44 հազար փախստական արդեն վերադարձել է Լեռնային Ղարաբաղում իրենց մշտական բնակության վայրերը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular