Ողբերգական դեպք Երևանում. տղան հորը հայտնաբերել է տան աստիճանահարթակից կախված
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸShamshyan.com-ը գրում է.
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 7-ին, Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով։
Ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան փողոցի տներից մեկում տղամարդու կախված դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև նույն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Հովսեփյանի գլխավորությամբ։
Շարունակությունը՝ այստեղ: