ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Haber7 (Թուրքիա). ո՞ր երկրները կմտնեն էրդողանի առաջարկած վեցնյակի հարթակի մեջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

inosmi.ru-ն գրում է, որ ըստ թուրքական «Haber7» հրատարակության Թուրքիայի Արդարադատություն և զարգացում կուսակցության խոսնակ Օմեր Չելիկը մեկնաբանել է կուսակցության օրակարգը և, խոսելով նախագահ Էրդողանի առաջարկած վեցնյակի հարթակի մասին, ասել է.

«էրդողանը Պուտինին առաջարկել է, որ Վրաստանը ևս լինի այնտեղ, և չնայած այդ երկրների միջև եղած խնդիրներին, Պուտինը համաձայնվել է այդ առաջարկի հետ, որը չափազանց հեռատեսական մոտեցում է: Իրանը դրական է վերաբերվել նման առաջարկին, համաձայն է նաև Ալիևը: Վեցնյակի հարթակում կլինեն Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը: Այդ առումով, Հայաստանը պետք է պատշաճ կերպով դիրքորոշում հայտնի, քանի որ հնարավորությունների պատուհան է բացվում նաև Հայաստանի համար: Ներկայումս տեխնիկական բանակցություններ են ընթանում, և բացասական ոչինչ չկա»:

Չելիկը նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը 30 տարվա ընթացքում ոչինչ չի արել Լեռնային Ղարաբաղի օկուպացիային վերջ տալու համար.

«Նրանք չկարողացան կարգավորել հարցը,- ասել է խոսնակը,- այդ խմբի անդամ Ֆրանսիան անընդհատ փորձում է դիմակայել Թուրքիային, որը ոչ մի կերպ չի նպաստում խնդրի լուծմանը: Եթե Ֆրանսիան ցանկանում է դրական դեր ունենալ, ապա դրա ամենահուսալի միջոցը Թուրքիայի հետ ճիշտ հարթակներում, ճիշտ լեզվով խոսելն է»:

Չելիկը նաև ավելացրել է. «Այսուհետ Հայաստանն ունի վարչապետ, որին անգամ եկեղեցուց են վռնդում: Իրականում, դա հարց է, որը պետք է հստակ ցույց տա, թե ինչի են տանում Հայաստանին սփյուռքը և որոշ արմատական քաղաքական գործիչներ: Ֆրանսիայում որոշ քաղաքական գործիչներ խրախուսում և քաջալերում են Հայաստանին արկածների մեջ ներքաշելը: Այդ ամենը դրական հետևանքների չի հանգեցնի»:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular