ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը սիրում է «հաց և տեսարան»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրականում ցավալի է, բայց փաստ, որ վերջին պատերազմը կազմակերպված տեսարան էր՝ ժանրի բոլոր կանոններով։ Կրկեսավարն այս դեպքում Արծրուն Հովհաննիսյանն էր ու հաղթանակի մի քանի այլ ծնծղաները, որոնք 44 օր շարունակ թմբկահարում էին պարտության տարվող հայկական բանակը։ Սակայն այդ ողջ ընթացքում հասարակությունը որևէ հարց չէր հղում իշխանությանը, ինչպես որ որևէ հարց չէր հղել անցած երկուսուկես տարիներին կազմակերպված մյուս տեսարանների պարագային։ Ստեղծված տեսարանի դիտարժանությունը ամոքում է բանականությունը, որևէ հարց տալու ունակությունը։ Իսկ պատերազմը առավել քան դիտարժան տեսարան է, որը կազմակերպվել էր նոյեմբերի 9-ին ստորագրվելիք կապիտուլյացիայի համար։ Եվ քանի որ հասարակությունը 44 օր շարունակ որևէ հարց չի բարձրացրել, շարունակում է հետևել տեսարանին նաև այսօր, իսկ տեսարանը շարունակվում է ամենատարբեր միզանսցեններով՝ սկսած Հադրութի շրջանի արդեն հանձնված գյուղերից՝ մինչև Սյունիքի շրջանի՝ նոր հանձնվելիք գյուղեր։ Ըստ էության, հասարակության, կամ որ նույնն է, հանդիսատեսի համար դրանք ոչ թե հանձնվող հայրենիքի տարածքներ են, այլ մեծ տեսարանի փոքր կտորներ, որոնց հետևում է անտարբերությամբ կամ ոչ այնքան։

Հետևում է, որովհետև տեսարանը դարձել է հաց, իսկ առանց հացի հասարակությունն ապրել չի կարող։ Հանդիսատեսի շատ քիչ մասին են հետաքրքրում ներկայացումների կամ ֆիլմերի ռեժիսորները, հանդիսատեսը՝ որպես սպառողական հանրույթի ներկայացուցիչ համակրում է դերասաններին։ Այս դեպքում ևս հայ հանդիսատեսի համար երկրորդային է մատուցվող մեծ տեսարանի ռեժիսորների ով լինելը, եթե անգամ հնարավոր է՝ դրանք Ալիևն ու Էրդողանն են, գուցե Պուտինի ու Թրամփի տեխնիկական աջակցությամբ։ Դա հանդիսատեսին չի հետաքրքրում, քանի որ հանդիսատեսն անբանական սիրով սիրում է տեսարանի գլխավոր դերակատարին՝ Նիկոլ Փաշինյանին, ում համար գուցե նույնպես անէական է ռեժիսորների ծագումնաբանությունը։ Նրա համար կարևոր է տեսարանի, իմա՝ իր իշխանության շարունակականությունը։ Փաստացի, կա ծեծված տեսակետ, թե տեսարաններով հնարավոր չէ հավերժ պահպանել իշխանությունը։ Հայ հասարակությունը, որպես բացառությունների հասարակություն, ապացուցում է այդ ծեծված թեզի անստուգությունը։ Տեսարանները կենսունակ են, հատկապես ու առավել ևս, երբ դրանք փոխարինում են հացին։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular