ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսստատը պատմել է, թե որ երկրների միգրանտներն են ավելի հաճախ նախընտրում Կրասնոդարի մարզը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
obzor.io-ն գրում է, որ այս տարվա սկզբից ի վեր, չնայած կորոնավիրուսային համաճարակի պատճառով մտցված սահմանափակող միջոցառումներին, Կրասնոդարի երկրամաս է ժամանել 23 հազար միգրանտ, որոնցից ավելի քան 17 հազարը աշխատանքային տարիքի մարդիկ են, հիմնականում տղամարդիկ: Օտարերկրացիների մեծ մասը Կուբան է եկել Ուկրաինայից, Հայաստանից և Ղազախստանից:
 
Ինչպես հայտնել են Ռոսստատի մարզային վարչությունում, Կրասնոդարի երկրամաս մշտական բնակության նպատակով տեղափոխված միգրանտների 93%-ը ԱՊՀ երկրների քաղաքացիներ են: Ժամանողներից մոտ 8500-ը ունեն կապույտ ուկրաինական անձնագիր, 5000-ը Հայաստանի քաղաքացի են, 2600-ը ՝ Ղազախստանից են, Աբխազիայից (393 մարդ), Վրաստանից (358) և Աֆղանստանից (173):
 
2019 թվականի վերջին Կրասնոդարի երկրամաս էր տեղափոխվել 29 հազար օտարերկրացի: Առաջատարներն են եղել նույն Ուկրաինան (11 հազար), Հայաստանը (7,5 հազար), Ղազախստանը (գրեթե 3 հազար): Կուբան տեղափոխված օտարերկրացիների թվում նաև եղել են ԱՄՆ-ի 40 քաղաքացի, 172 գերմանացի և 36 սիրիացի:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular