ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք պետք է Ռուսաստանին ևս մեկ ռազմաբազա Հայաստանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
svpressa.ru-ն գրում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ պետք է ստորագրի անվտանգության նոր պայմանագիր, որի համաձայն երկրի հարավում պետք է ստեղծվի երկրորդ ռուսական ռազմաբազան: Այս առաջարկն արել է ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:
Քաղաքական գործիչը Հայաստանի համար այդ հարցը համարել է «կենսական»:
 
«Ռազմակայանը մի կողմից կաջակցի Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի արդյունավետ, դինամիկ գործունեությանը, իսկ մյուս կողմից տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության երաշխավոր կլին»,- հույս է հայտնել նա:
 
Խոսքը վերաբերում է Սյունիքի մարզին, որը հարավում սահմանակից է Իրանին, արևելքում Ադրբեջանին, իսկ արևմուտքում Նախիջևանի ինքնավարությանը, որը կտրված է մնացած Ադրբեջանից: Այսպիսով, ռուսական ռազմաբազան խոչընդոտ կդառնա, եթե Բաքուն որոշի միջանցք «ճեղքել» այդ տարածքով:
Հայաստանի գործադիր իշխանությունը դեռ չի արձագանքել այդ առաջարկին: Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը ՌԴ ԱԻՆ-ի ղեկավարի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Երևանը հետաքրքրված է բոլոր ոլորտներում, այդ թվում անվտանգության ոլորտում, Մոսկվայի հետ համագործակցության հետագա զարգացման մեջ:
 
Միևնույն ժամանակ, ընդդիմությունը ձգտում է Փաշինյանի հեռանալուն երկրի համար անբարենպաստ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման պատճառով և անց է կացնում փողոցային ցույցեր:
 
Ըստ քաղաքագետ Հայկ Խալաթյանի` իհարկե արժե խոսել Հայաստանում ռուսական երրորդ ռազմաբազայի մասին` հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահների քանակն ու սպառազինությունը: Բացի դա Սյունիքի մարզում, որտեղ առաջարկվում է տեղադրել նոր ռազմաբազա, ռուս զինվորականներ արդեն իսկ կան, դրանք հիմնականում սահմանապահ զորքեր են: Առաջարկի թարմությունն այն է, որ այնտեղ պետք է հայտնվի Գյումրիի 102-րդ բազայի նման լիարժեք ռազմաբազա:
Թուրքիայի և Ադրբեջանի համար Սյունիքի մարզը ռազմավարական նշանակություն ունի: Այն խանգարում է Բաքվին Ադրբեջանը կապել Թուրքիայի հետ Նախիջևանի միջոցով: Իլհամ Ալիևը բազմիցս է արտահայտել իր պահանջը այդ տարածքի նկատմամբ, այդ թվում Բաքվում անցկացվող շքերթի ժամանակ:
 
Իսկ Հայաստանի համար այդ տարածքը ունի նաև տնտեսական մեծ նշանակություն: Այնտեղ հանքարդյունաբերական բազմաթիվ ձեռնարկություններ են գործում: Բայց դա երկրորդական է: Ամենակարեւորը աշխարհաքաղաքականությունն է:
«svpressa.ru» .- իսկապես, Սյունիքը առանցքային տեղ է, և Վլադիմիր Պուտինը կարող է ուշադրություն դարձնել նման փաստարկներին ... Բայց եթե Սյունիքի մարզում հայտնվի ռուսական ռազմաբազա, դա արդեն կլինի Ադրբեջանի դեմ: Չնայած Գյումրիի 102-րդ բազան, ևս ըստ պայմանագրի պատասխանատվություն է կրում Հայաստանի ամբողջ տարածքի համար, այնուամենայնիվ, այն հանդիսանում է Թուրքիան զսպող ուժ: Ռազմաբազան որոշակի նյարդայնություն կարող է առաջանալ նաև Իրանում, քանի որ այն կգտնվի իր սահմանին մոտ, բայց քանի որ Թեհրանը լավ հարաբերություններ ունի ինչպես Երևանի, այնպես էլ Մոսկվայի հետ, նրանք, ամենայն հավանականությամբ, կհասկանան, որ դա ուղղված չէ իրենց դեմ:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
www.1or.am 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular