ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինին չի հետաքրքրել Ռուսաստանի հետախուզության պետ Նարիշկինի` ադրբեջանական սփյուռքի հետ ունեցած կապերի մասին տեղեկատվությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
sev.tv-ն գրում է, որ proekt.media-ն իրականացրել է «լրագրողական հետաքննություն» Ադրբեջանի լեռնային հրեական համայնքի ռուս գործարար և բարերար Գոդի Նիսանովի գործի վերաբերյալ: Այդ նյութում փորձ է արվել վարկաբեկել կամ արժեզրկել Պուտինի շրջապատի անձանց, այդ թվում Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինին, որին մեղադրել են Ադրբեջանի հանդեպ մոտիվացված համակրանքի մեջ:
 
«Ոչ, նախագահին դա չի հետաքրքրում»,- պատասխանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Պուտինին հետաքրքրել է Նարիշկինի ադրբեջանական սփյուռքի հետ ունեցած կապերի մասին տեղեկատվությունը:
 
Ըստ անկախ փորձագետների՝ նման հրապարակումների և նյութերի շահարկման նպատակը արտասահմանյան հատուկ ծառայությունների ցանկությունն է գժտեցնել Ռուսաստանին և Թուրքիային: Նրանք նաև հայտնել են, որ Նարիշկինի և Նիսանովի վրա հարձակումները հայկական լոբբիի և արևմտյան հատուկ ծառայությունների մեքենայություններն են, որոնց նպատակները, որպես կանոն, համընկնում են, և հայկական միջազգային կազմակերպություններն ու լոբբիստներն այժմ կկազմակերպեն տեղեկատվական հարձակումներ այն քաղաքական գործիչների վրա, որոնք այս կամ այն կերպ խոչընդոտում են իրենց ծրագրերին:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
www.1or.am 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular