ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆինանսիստը նշել է՝ երբ արժե վաճառել դոլարը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկայունության պայմաններում սեփական խնայողությունները պահպանելու համար, արտարժույթի զանգվածային գնումը սովորական երևույթ է: Արտարժույթի վաճառքն ավելի բարդ է. կարևոր է ճիշտ ժամանակ ընտրել՝ առավելագույն եկամուտ ստանալու համար: Այս մասին «Прайм» գործակալությանը պատմել է «Универ Капитал» կապիտալների շուկայի բաժանմունքի գործադիր տնօրեն Արտյոմ Տուզովը:

Արժույթի շուկաներում միմյանց փոխարինում են երկու գործընթացներ՝ ազգային արժույթի ամրացումը և թուլացումը, այնուհետև դրա անկումը: Ուստի, առավելագույն օգուտ ստանալու համար, արժե դոլար գնել ռուբլու (նաև դրամի) հանդեպ դրա անկման ժամանակ: Դոլարը վաճառելու դեպքում, խորհուրդ է տրվում դա անել, երբ գինն 80 ռուբլուց բարձրանա:

- Միանշանակ, չարժե վաճառել արտարժույթը, երբ այն աճում է, օրինակ՝ այժմ, երբ դոլարը 75 ռուբլուց բարձրացել է՝ չնայած անցյալ շաբաթ այն իջել էր՝ հասնելով 72 ռուբլու,- հավելել է Տուզովը:

Փորձագետը խորհուրդ է տալիս երկարաժամկետ ներդրումները կատարել արտարժույթով: Այդ դեպքում ավելի մեծ երաշխիքներ կան, որ մի քանի տարի անց այն չի արժեզրկվի:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

Ավելին՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular