Հանրապետական ծննդատանը նորածին է մահացել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԵրեկ «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը մեկ շաբաթական երեխա է մահացել է։ Tert.am-ի հետ զրուցում տեղեկատվությունը հաստատեց ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը։
Նա մանրամասնեց, որ «արձանագրվել է ներարգանդային սեպսիս, թոքաբորբ, ցիտոմետալովիրուս, հեպատիտ, պոլիօրգանային անբավարարություն»։
Ըստ նրա՝այս պարագայում ախտորոշում հնարավոր է կատարել միայն ծննդից հետո կամ 3-4 օրվա ընթացքում։
Ռազմիկ Աբրահամյանը նաև տեղեկացրեց, որ երեխայի մոր վիճակը բավարար է, դուրս է գրվել հիվանդանոցից, բայց հրավիրվել է հետագա բուժման։
«Ինձ մոտ եմ հրավիրել ամուսնուն, հարազատներին նրանք նշել են, որ հերթապահ բժիշկը ծննդաբերությունից հետո տեղեկացրել է հիվանդության մասին»,- մանրամասնեց նա։
Անի Գևորգյան