ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նա անձամբ կհայտնի». Պեսկովը` Պուտինի պատվաստման մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ կասի, թե երբ է պատվաստվելու կորոնավիրուսի դեմ։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Վլադիմիր Պեսկովը։

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն այսօր հայտարարել է, որ առողջապահության նախարարությունը թույլատրել է «Սպուտնիկ V» կորոնավիրուսի պատվաստանյութի օգտագործումը 60 տարեկանից բարձր մարդկանց համար։

«Նա անձամբ կհայտնի այդ մասին»,–ասել է Պեսկովը։

Ավելի վաղ մամուլի ասուլիսի ժամանակ 68-ամյա Պուտինը հայտարարել էր, որ դեռ չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ, քանի որ պատվաստանյութը դեռ նախատեսված չէ իր տարիքի մարդկանց համար։ Ռուսաստանի նախագահը հայտնել էր նաև, որ անպայման կպատվաստվի, հենց դա հնարավոր լինի։

Հիշեցնենք, որ Գամալեայի անվան կենտրոնի ստեղծած «Սպուտնիկ V» պատվաստանյութով արդեն ավելի քան երկու հարյուր հազար մարդ է պատվաստվել, առաջին հերթին՝ բժիշկները, ուսուցիչները, սոցիալական աշխատողները։ Պատվաստման արշավ է սկսվել մարզերում, որտեղ 330 հազար դեղաչափ պատվաստանյութ են օգտագործել, մոտակա ամիսներին ևս մոտ երեք միլիոն կուղարկվի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular