ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լիլ, ես Շուշիում եմ, մամային շատ եմ սիրում, քեզ շատ եմ սիրում, բայց էլ չեմ գալու․ Էդգար Գասպարյանը շրջափակման մեջ էր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ավագ լեյտենանտ Էդգար Գասպարյանը ոստիկանության զորքերում ծառայության է անցել 2010 թվականից։ Հենց այդ տարի էլ որոշել էր ամուսնանալ Լիլիթի հետ։

Մայրը հիշում է, թե ինչպես էր կարմրում սկզբում՝ դպրոցում, հետո՝ բանակում, երբ իրեն կանչում էին ու տղային էին գովում։

Պատերազմը սկսվելու հետո մեկնել էր առաջնագիծ։ Կնոջը ասել էր՝ ՀՀ-ի սահմանին են, չէր ասել, որ Քարվաճառում է։

«2 օրով հետ եկավ, հետո նորից գնաց։ Ասաց, որ էլի նույն տարածքում են։ Չէր ասել, որ տեղափոխել են Շուշի։ Մի քանի օր չէր զանգում, միայն գրում էր։ Նոյեմբերի 7-ին զանգեց ու ասեց՝ Լիլ, ես Շուշիում եմ, մամային շատ եմ սիրում, քեզ շատ եմ սիրում, բայց էլ չեմ գալու, ձեզ լավ կնայեք»,-պատմում է Լիլիթը։

Պատերազմը սկսվելու առաջ Էդգարի մայրը սրտի վիրահատություն էր տարել ու կարծում է, որ դրա պատճառով չի զգացել, որ որդին վտանգի մեջ է։

«Կինը խոսում էր, սկսեց լացել ու գոռալ։ Վերցրի հեռախոսը, Էդգարն էր։ Ասեց՝ մամ ջան, ես Շուշիի անտառներում եմ, վիրավոր եմ ու շրջափակման մեջ։ Ասեց, որ օգնություն չկա, մերս, կարողա էլ իմ ձայնը չլսես»,-պատմում է Էդգարի մայրը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular