ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այնպես չէ, որ Ասկերանը, Հադրութը ու այլ տարածքներ մնալու են Ադրբեջանին․ մենք վերադարձնելու ենք դրանք․ Վիտալի Բալասանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ուզում եմ մեր ժողովրդին ի լուր ասել, որ լինելու է սահմանների ճշտում, լինելու է մեր ստատուսի հարցը։ Այնպես չէ, որ  Ասկերանի շրջանը կամ ամբողջ Հադրութի շրջանն ու այլ տարածքներ մնացել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։ Մենք վերադարձնելու ենք այդ տարածքները»,- Արցախ TV-ին տված իր հարցազրույցում ասել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը։

Նա նշել է, որ ոչ թե ուզում է ժողովրդին հույս տալ, այլ վստահեցնել, որ այդ աշխատանքները տանելու են։

«Իհարկե, պատերազմական գործողությունների ժամանակ լինում են հաղթանակներ և պարտություններ, մենք չենք պարտվել, մենք ծնկի չենք եկել։ Թե ինչ իրավիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանի Հնարապետությունը շատ կարճ ժամանակում, չեմ ասի հիմա, փակագծեր չեմ բացի, կտեսնեք՝ ինչ իրավիճակի մեջ կհայտնվի, մենք կողքից, Արցախի բարբառով ասած, թամաշա կանենք»,- նշել է նա։

Իրավաբան.net
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular