ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Աշոտյանը՝ Վիտալի Բալասանյանի հայտարարությունների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լսեցի Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանին…

Ուզում եմ ուղիղ ասել. պոպուլիզմը քանդեց այս երկիրը, ավերեց բոլորիս տները։

Հատկապես Արցախյան հարցով պոպուլիզմն այժմ առավել անթույլատրելի է։

Չի կարելի է շարունակաբար ընկնել նույն թակարդը, դասեր չքաղել Հայաստանի գործող դավադիր ոհմակի արյունոտ սխալներից։

Մինչեւ Հայաստանում չհեռացվի դավաճան վիժվածքը, չփոխվի բանակցողը, չվերահաստատվեն Ռուսաստանի հետ նոր որակի, արժանապատիվ եւ անկեղծ ռազմավարական հարաբերություններ, Արցախից մնացած հատվածը, Արցախի ապագա կարգավիճակը, էլ չասեմ Արցախի կորսված տարածքները լինելու են ուղղակի վտանգված։

Թե չէ չհիմնավորված լավատեսությամբ եւ ականջահաճո մի լավ կենաց ես էլ կարող եմ ասել»։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular