ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գորիսի փոխքաղաքապետը հաստատում է. ադրբեջանցիները ռուսների ուղեկցությամբ Թասի ոլորանների մոտ հայտնվել են խցանման մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին` Թասի ոլորանների մոտ չհասած Շուռնուխ  գյուղ, ադրբեջանցիները այսօր ռուսների ուղեկցությամբ հայտնվել են խցանման մեջ:  Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը:

«Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածի ողջ երկայնքով կանգնած էին իրենք,  շատ-շատ էին, ռուսների ուղեկցությամբ էին գնում: Հայկակասն քաղաքացիական մեքենաներ էին մեկ էլ կանգնած, որոնց  ոչ մի ուժային կառույցի ներկայացուցիչ չէր ուղեկցում: Ադրբեջանցիներն ավելի անվտանգ էին իրենց զգում, ինչպես իրենց երկրում, մեքենաներից դուրս էին եկել, իսկ մեր քաղաքացիները մեքենաների մեջ էին, իրենց ապահով չէին զգում»,- ասաց նա`հավելելով, որ Գորիս-Կապան ճանապարհհի այդ հատվածը բացարձակ անվտանգ չի:

Փոխքաղաքապետի խոսքով` նրանք գալիս էին Շուռնուխում սահմանզատում կատարելու, սակայն նրանց հող հանձնող չկա:

«Երեւի եկել էին, որ հողերը ընդունեին, բայց իրենց հող հանձնող չկա, տեր չունի էս երկիրը, ամբողջ օրը այսպես թուրքերի հետ բանակցում ենք մենք: Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ու մեր պատկերացրածը Հայաստանը լրիվ տարբերվում է, որտեղ է սահմանը ինքը մինչեւ հիմա չի պատասխանել, այսինքն` իր համար այնտեղ, որտեղ թուրքը կցանկանա վերցնել: Շուռնուխ գյուղի 1958 թվականի քարտեզ ունենք, որտեղ  երեւում է, որ դա հայկական հող է, այս գործընթացը ապիօրինի է ու հողը ծախել են, ոչ մեկին էլ հետաքրքիր չէ այդ գյուղի ճակատագիրը»,- ասաց նա:  ,

Մենուա Հովսեփյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանը փոխանակ սահմանային գյուղերի խնդիրների մասին մտածի, մտածում է արտահերթ  ընտրությունների մասին է մտածում:

«Ինքը հիմա ընտրության մասին է մտածում, փոխանակ իր հողերի մասին մտածի, իր հայրենիքի մասին մտածի: Ինքը անհայրենիք մարդ է, այդ  ընտրությունների ժամանակ մենք Լեռնահայաստան կհայտարարանենք, ինքը պատասխան է տալու նրա համար, ինչ որ Սյունիքում է կատարվում այսօր»,- ընդգծեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular