ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անգամ ուղիղ տեքստով ասված նախազգուշացումն են մի կողմ դրել ու իրենց գոված հպարտությամբ կործանել մեր երկիրը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հրանտ-Մելիք Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Միքայել Մինասյանի կողմից հրապարակված փաստաթուղթն իսկապես ցնցող է։ Մարդ չգիտի՝ ինչ ասել։ Պարզապես անհավատալի է, թե Արցախը պահելու, խայտառակ այս պարտությունից խուսափելու ու մեր հազարավոր զինվորների կյանքերը փրկելու որքան հնարավորություններ է փոշիացրել դավաճան Նիկոլի ղեկավարած կառավարությունը։ Անգամ ուղիղ տեքստով ասված նախազգուշացումն են մի կողմ դրել ու իրենց գոված հպարտությամբ կործանել մեր երկիրը։
Այս փաստաթուղթը մեկ այլ տեսակետից էլ է անտանելի ցավալի։ Այն, որ ՀԱՊԿ-ում մշակված սցենարի մեջ չկա գեթ մեկ կետ, որի մասին ես կամ իմ գործընկերները զգուշացրած չլինեինք մեր հանրությանն ու իշխանություններին։ Ախր խոսել ենք դրա մասին, ախր բազմիցս ենք մատնանշել դավաճանի քայլերի հնարավոր ողբերգական հետևանքները։ Բայց ինձ ու իմ գործընկերներին սև էր հռչակել դավաճանների այս խմբակը։ Իմ ու գործընկերներիս ցանկացած խոսք փնովվում և հալածվում էր նրանց կողմից։ Նրանք երբեք չեն փորձել լսել մեր ասած և ոչ մի բառ։ Կես վայրկյան իսկ չեն մտածել մեր ասածների շուրջ։ Ապոլոնի կողմից անիծված Կասանդրայի օրն էինք ընկել, երբ անընդհատ զգուշացնում էինք Տրոյայի մոտալուտ վախճանի մասին, բայց ոչ ոք չէր հավատում։
Ու շատերը հիմա էլ չեն հավատում իմ և գործընկերներիս այն խոսքերին, որ ամեն ինչ շատ ավելի վատ է լինելու, եթե դավաճանը օր առաջ չհեռացվի վարչապետի պաշտոնից։ Անգամ այս նամակի պես փաստերն են անտեսվում մեր հասարակության շատ լայն շրջանակների կողմից։ Ու մարդ այլևս չիգիտի, թե ինչպես հանի ժողովրդին այս թմբիրից, մահացու անտարբերությունից ու կործանարար հիպնոսից։
P.S. Մ. Մինասյանի կողմից հրապարակված փաստաթղթի հղումը տես մեկնաբանություններում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular