ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անձամբ ինձ համար ամենևին զարմանալի չէ, որ ինչ-որ շրջանակներ սկսեցին արշավ եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Մենք ունենք իրավիճակ, երբ ցավոք սրտի օրըստօրէ ունենում ենք լրջագույն հարվածներ մեր ինքնության հիմնասյուններին, իսկ ազգային եկեղեցին, երևի թե ամենակարևոր հիմնասյուներից է, որ մնացել է: Այս մասին ի աջակցություն եկեղեցու ակցիայի ժամանակ Էջմիածնում ասաց Արցախի մարդու իրա Ռուբեն Մելիքյանը:

«Անձամբ ինձ համար ամենևին զարմանալի չէ, որ ինչ-որ շրջանակներ սկսեցին արշավ եկեղեցու դեմ, դա ներկայացնելով կոնկրետ անձանց՝ Գարեգին Վեհափառի դեմ, բայց արշավը եկեղեցու դեմ է»,-ասաց նա:

Նա նկատեց, որ մեր եկեղեցու դավանորդները թույլ չեն տա, որ եկեղեցու դեմ արշավը կրի բռնի, վիրավորական, կամ այլ անցանկալի բնույթ: Նա նշեց, որ եկեղեցին ավելի մեծ, կարևոր դերակատարություն պետք է ստանձնի մեր պետությունում: «Ես այն կարծիքին եմ, որ հետագայում երբ սկսենք պետության վերականգնման գործընթացը, մեր եկեղեցին պետք է կարևոր դեր ունենա նաև սոցիալական արդարության գործերում: Ես ողջունում եմ այն կեցվածքը, որը դրսևորվեց երկու Վեհափառների կողմից»,-ասաց նա:

Նա նշեց, որ Արցախում իր աշխատանքի ժամանակ մեծ աշխատանք է կատարվել գնդերեցների ինստիտուտի կայացման հարցում: «Այսօր եկեղեցին բառի բուն իմաստով պետության, բանակի կողքին է, սակայն պետությունը այս պահին քայայման փուլում է»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular