ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես ձեզ բոլորիդ սիրում եմ. թուրք բասկետբոլիստի հայերեն գրառումը

ՍՊՈՐՏ

«Բոսթոն Սելթիկսի» թուրք բասկետբոլիստ Էնես Կանտերն «Ինստագրամի» սթորի բաժնում հրապարակում է կատարել:

«Ես ձեզ բոլորիդ սիրում եմ»,-հայերենով գրել է թուրք բասկետբոլիստը:

Հիշեցնենք, ավելի վաղ, հոկտեմբերի 31-ին Էնես Կանտերը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր  կատարել՝ մեղադրելով Թուրքիայի նախագահին ահաբեկչական ռեժիմի համար:

«Ահաբեկչությունը նոր դեմք ունի։ 10 տարում 31 կոնֆլիկտ 10 երկրի հետ։ Աշխարհը պիտի հասկանա, որ ոչ թե Թուրքիան է կոնֆլիկտ ստեղծում, այլ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմը։ Եկեք դադարեցնենք բռնապետությունն ու խաղաղություն ստեղծենք»,-գրել էր բասկետբոլիստը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular