ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե խոսքը սահմանների մասին է, պետք է ամբողջ ինֆորմացիան օգտագործել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալեչյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին, նշում է, որ իրականում խնդիրներն առաջացել են 1918 թվականին, երբ ծնվեց Ադրբեջանի հանրապետությունը, իսկ 20-ական թվականներից հետո Ադրբեջանը ամեն կերպ փորձում էր Հայաստանից հողեր պոկել: Հետագայում մինչև 38 թվականը բավականին տարածքներ անցել են Ադրբեջանի տիրապետության տակ, իսկ Հայաստանի իշխանությունները, անփույթ գտնվելով, ուշադրություն չեն դրաձրել այդ ամենի վրա:

«Ադրբեջանը դա արել է շատ հաճախ ապօրինի կերպով, հատուկ ծրագրավորված սցենարով, իսկ երբ 2010 թվականին մեր Ազգային ժողովը վավերացրեց սահմանների մասին օրենքը, այդ ժամանակ չեն մտածել, որ կարող է գալ մի օր, որ մեր հարևանը կդառնա ոչ թե Արցախի Հանրապետությունը, այլ՝ Ադրբեջանը: Ուստի պետք էր զգուշությամբ վերաբերել այդ օրենքին, ուշադրություն դարձնելով այն քարտեզներին, որոնք նախկինում եղել են: Խորհրդային տարիներին Հայաստանի և Ադրբեջանի քարտեզները նույնն են եղել, քանի որ դրանք գծվում էին Մոսկվայում, բայց արդյո՞ք դրանք արտացոլում էին իրականությունը, դժվար է ասել: Այսինքն՝ Հայաստանի Խորհրդային Հանրապետության տարիներից բավականին անփույթ վերաբերմունք է եղել մեր սահմանների հանդեպ: Եվ այսօր այն դարձել է քաղաքական խնդիր: Հիմա, եթե կրկին խոսք է գնում սահմանների մասին, ապա պետք է այս ամբողջ ինֆորմացիան օգտագործելով հարցերը վերհանվեն»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Ռ. Գալեչյանը:

Քարտեզագետը նշեց նաև, որ սկզբում Կապանի հատվածում Ադրբեջանի սահմանը մոտ 10 կմ հեռու է եղել Հայաստանի սահմանից: Բայց ադրբեջանցիները Կարմիր Քրդստանի պատրվակով երկաթուղի կառուցեցին և հիմա ասում են, որ այդ ամբողջ տարածքն իրենց է պատկանում: Պարզելու համար, թե ինչպե՞ս է դա հաջողվել Ադրբեջանին, պետք է արխիվներն ուսումնասիրել սկսած Ադրբեջանի ձևավորումից, համոզված է Ռ. Գալեչյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular